Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆ ԷԼ ՓԱԿՎԵՑ ԳՆԱՑ

Արխիվ 12-16

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆ ԷԼ ՓԱԿՎԵՑ ԳՆԱՑ


Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը շարունակում է իր ելույթներով ապացուցել, որ ուժեղագույնն է աշխարհում, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ շարունակում է անպարտելի մնալ մրցակիցների համար: Մինչդեռ ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպը կասկածի տակ դրեց այն հանգամանքը, թե մարզիկի նվաճումները, որքան են կարեւորվում մեր մյուս ՙօղակների՚ կողմից:
Հիշեցենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, Շիրակի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը մայիսի 7-ին, քաղաքացիական մեքենայով երթեւեկելով Ալեքսանյանների ՙՄերսեդես՚ մակնիշի մեքենայի հետեւից, վերջիններիս կանգնելու ձայնային ազդանշան է տվել: Չեմպիոնի եղբորը` Ռաֆայելին, թվացել է, թե իրենից ճանապարհ են խնդրում ու աջ է քաշել մեքենան, որն էլ դարձել էր ոստիկանապետի ու Ալեքսանյանների կոնֆլիկտի պատճառ: Ըստ հրապարակումների` ոստիկանապետը նույնիսկ զենքով հարվածել է չեմպիոնի եղբորը:
Միջադեպը լայն քննարկման արժանացավ, մինչդեռ Ալեքսանյանների ընտանիքն այս կապակցությամբ որեւէ հրապարակում չարեց: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի եւ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ գրանցված միջադեպի մասին հրապարակումներն ընդունել էր` որպես հանցագործության մասին հաղորդում եւ նյութեր էր նախապատրաստում: Սակայն հանցագործության դեպքի բացակայության պատճառով Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել: Այսպիսով` այս հարցն էլ փակվեց գնաց: Եթե Վարդան Նադարյանը հերքում է, որ միջադեպն առհասարակ տեղի է ունեցել, ապա Արթուր Ալեքսանյանը եւ նրա հայրըª Գեւորգ Ալեքսանյանը (ով նաեւ մարզիկի անհատական մարզիչն է), միայն լռում են, ինչն արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս: Այսինքնª եթե տարածված տեղեկատվությունը իրողությանը չհամապատասխաներ, կողմերից եւ ոչ մեկը ձեռքները ծալած չէր նստի:
Ինչեւէ, այս թեմայի քննարկման արդյունքում, նշվեց նաեւ, որ Արթուր Ալեքսանյանը հնարավոր է այլեւս հանդես չգա Հայաստանի դրոշի ներքո, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, Եվրոպայի գործող չեմպիոնը ոչ միայն շարունակում է ելույթները հավաքականի կազմում, այլեւ դեպքից հետո հասցրել է երկու անգամ կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Դեպքի առնչությամբ ՙԻրավունքը՚ փորձեց կապ հաստատել Գեւորգ Ալեքսանյանի հետ, սակայն վերջինս փոխել է հեռախոսահամարը, իսկ Արթուր Ալեքսանյանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նա այս օրերին Ալուշտայում Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Այնուամենայնիվ, չբարձրաձայնված հարցերի պատասխանները կփորձենք ներկայացնել առաջիկայում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ