Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԻՆԱՎՈՒՐՑ ՊԱՐԵՐՆ ՈՒ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԳՐՔԵՐԻ ՏԵՍՔՈՎ

Արխիվ 12-16

ՀԻՆԱՎՈՒՐՑ ՊԱՐԵՐՆ ՈՒ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԳՐՔԵՐԻ ՏԵՍՔՈՎ

 

Հուլիսի 15 ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆԻ «Հայկական հինավուրց պարեր» եւ ՍՈՖՅԱ ԳԱԼՖԱՅԱՆԻ «Հյուսքային եւ հանգուցային զարդանախշերի առեղծվածը» գրքերի շնորհանդեսները:

Ս. Լիսիցյանի գիրքը նվիրված է հայկական հինավուրց պարերի նկարագրությանն ու վերլուծությանը. մարզախաղերին առնչվող պար-մնջախաղեր, սգո եւ հարսանեկան ծեսերի ժամանակ կատարվող, ինչպես նաեւ մանկական պարեր: Ներկայացվում են պարերի գծապատկերները, նոտագրությունը, երգերի տեքստերը, տարազների, հանդերձների նկարագրությունն ու լուսանկարները:
Ս. Գալֆայանի գիրքն արժեւորվում է նրանով, որ ներկայացնում է հանգույցի ու հյուսվածքի նշանակությունը մշակույթի տարբեր ոլորտներում: Հեղինակը վերծանում է հյուսվածքի զարդանախշերի խորհուրդը:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ