Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

Արխիվ 12-16

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ


Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ(գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) տեղի ունեցավ ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ առաջին մենահամերգը: Համերգի ընթացքում հնչեցին Մադաթ Ավանեսովի (ի դեպ, նա հատուկ մենահամերգին մասնակցելու համար էր ժամանել Մոսկվայից),Ստեփան Լուսիկյանի, Մարինե Ալեսի, Նարինե Զարիֆյանի և հենց իր՝ Էմմայի ստեղծագործությունները: Հատկապես բուռն ծափերի արժանացան երգչուհու՝ որդուն և մորը նվիրված հեղինակային երգերը, իսկ բեմից Արամոյին ուղղված խոսքն այսպիսն էր. «Շնորհակալ եմ իմ կեսին. եթե ինքը սևն է, ես սպիտակն եմ, ինքը սպիտակն է, սևը՝ ես եմ…»

Մենահամերգին ներկա էին նաև Միքայել Պողոսյանը, Սուրեն Շահվերդյանը, Երվանդ Երզնկյանը, Սուրեն Առուստամյանը…

«Անկեղծ՝ մի քիչ վախենում եմ, վախենում եմ ոչ թե ինձնից կամ իմ արածից, այլ վախենում եմ, որովհետև քանի դեռ ապրում եմ ստեղծագործաբար, ուզում եմ, որ ստեղծագործածս լինի կարևոր, գեղեցիկ, պետք, շաղկապված բեմի և հանդիսատեսի հետ. ահա սա է ինձ անհանգստացնում, հետևաբար առաջ բերում վախի մասնիկներ»,- մենահամերգին ընդառաջ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում անկեղծացավ երգչուհին:

Անխո՛ս, վախի ամեն տեսակ արտահայտում արդարացվեց. չդադարող ծափողջույնները երկար ժամանակ թույլ չէին տալիս

երգչուհուն բեմից հեռանալ…

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ