Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԳՐԱՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾԵՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱԳՐԱՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾԵՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ


Ինչպես արդեն տեղեկացրել է «Իրավունքը»,  Հայաստանի Ագրարային համալսարանի հարակից տարածքում «Օրինաց երկիր» կուսակցությունն իրականացնում է շինարարություն, որը հարուցել է  թե՛ բուհի դասախոսների, թե՛ ուսանողների, թե՛  ղեկավարության դժգոհությունը: «Իրավունքի» հետ զրույցում  համալսարանի պրոռեկտոր ՊԱՐՈՒՅՐ ԷՖԵՆԴՅԱՆԸ տեղեկացրեց,  որ խնդրի լուծման նպատակով իրենք դիմել են դատարան` պաշտպանելու իրենց իրավունքները: «Քանի որ գործը դատարանում է, չեմ ցանկանում  հիմա այլ մեկաբանություն տալ»,- ասաց պրոռեկտորը:

Վերջինս, ի պատասխան այն հարցին`արդյոք վստահ են, որ կարող են դատական ճանապարհով պաշտպանել իրենց իրավունքները, Պ.Էֆենդյանը դրական պատասխանեց`ասելով. «Եթե վստահ չլինեիք, դատարան չէինք դիմի»:

Նույն վստահությամբ հարցը իրավապահներին է հանձնել նաև ՕԵԿ-ը:  Կուսակցության անդամ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ իրենք ունեն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ տարածքն իրենց է պատկանում: Շահգելդյանի տեղեկացմամբ իրենք  դիմել են դատախազություն` իրենց իրավունքների պաշտպանության համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ