Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲԵՄՈՒՄ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԷՐ` ԻՐԵՆ ՀԱՏՈՒԿ ԱՌՈՒՅԳՈՒԹՅԱՄԲ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԲԵՄՈՒՄ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԷՐ` ԻՐԵՆ ՀԱՏՈՒԿ ԱՌՈՒՅԳՈՒԹՅԱՄԲ (Տեսանյութ)

 

Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հոբելյանական երեկոն:

Երեկոն ազդարարեց փոքրիկ տեսաֆիլմը, որտեղ իրեն հատուկ հումորներով 70-ամյա դերասանը պատմում էր իր ծնունդից մինչեւ պատանի, երիտասարդ, ապա` արդեն կայացած դերասան ու հայրիկ դարձած Ռաֆայել Քոթանջյանի մասին:

Ողջ երեկոյի ընթացքում 7 տասնամյակը բոլորած վարպետն իրեն հատուկ առույգությամբ կերպարանափոխվում էր` բեմում մարմնավորելով մի քանի կերպարների, որոնք ընդմիջվում էին որդի Քոթանջյանի` Մայքլի երաժշտական կատարումներով, հանդիսատեսին ներկայացնելով իր հին ու նոր սիրված երգերը: Սակայն, Մայքլը չսահմանափակվեց միայն այդքանով, երեկոյի ավարտին հանդես եկավ անակնկալով. կատարեց իր «Արտիստը» երգը` նվիրված հայրիկին` մեծն դերասան Ռաֆայել Քոթանջյանին:


Երեկոյի մասին առավել մանրամասն դիտե՛ք ստորեւ ներկայացրած տեսանյութում.

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ