Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԽՆԴՐԱԾՍ ՄԵԾ ԲԱՆ ՉԷ.ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ՄՈՐՄԵՐ ԵՆ ՎԱԶՎԶՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԽՆԴՐԱԾՍ ՄԵԾ ԲԱՆ ՉԷ. ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ՄՈՐՄԵՐ ԵՆ ՎԱԶՎԶՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Աջափնյակ համայնքի Նազարբեկյան թաղամասի 48 շենքում ապրող բնակիչներին  հաստատ չես նախանձի: Կիսակառույց այս շենքում հիմնականում բնակվում են սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնցից մեկն էլ Արզումանյանների  ընտանիքն է: Թե հայրը`Աշոտ Արզումանյանը, թե մայրը` Կարինե Հովսեփյանը, ինչպես պատմեցին «Իրավունքի» թղտակցին, 3-րդ  կարգի անժամկետ հաշմանդամներ են`ամուսնու մի աչքը չի տեսնում, կինն էլ ոտքից է կաղում, ունի նևրոզ, ուղեղի սնուցման խնդիր:Երկար քաշքշուկներից ու մեծ դժվարություններից հետո ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի աջակցությամբ Արզումանյանները  ստացել են Նազարբեկյան 48 շենքի 52-րդ  բնակարանը, որը գտնվում է 8-րդ հարկում: Ընտանիքի, այսպես ասած, եկամտի միակ աղբյուրը հաշմանդամության համար ստացած գումարն է` 14.000-ական դրամ, որը չի բավարարում անգամ ահրաժեշտ դեղորայք գնելուն: «Ամբողջ  բնակարանիս մեջ մորմեր են պտտվում, պատերը ճաքել են, հնարավորություն չունեմ դրանք գաջելու: 7 տարեկան երեխա ունեմ, դիմացն էլ ձմեռ է, գոնե մեկը լիներ  աջակցեր պատի ճեղքերը  փակվեր: Անցյալ տարի ամբողջ ընտանիքով թոքաբորբ ենք ընկել»,- մանրամասնեց տիկին Հովսեփյանը:

Տունը վերանորոգելու ակնկալիքով Արզումանյանները դիմել են պատկան մարմինների, սակայն  ասել են`երբ  հնարավորություն լինի, կօգնենք. «Եթե հիմա մեզ համար դռները բաց չեն, էլ երբ պետք է դա բաց լինի»:

Ընտանիքի համար իսկական պատուհաս է ձմեռը. վառելիք հայթայթելը մեծ խնդիր է, իսկ ինչ էլ որ կարողանում են ձեռք բերել, չի տաքացնում բնակարանը, քանի որ  այն մեծ է և սենյակներն իրարից բաժանող դռներ էլ չունեն:

Չնայած   առկա սոցիալական դժվարություններին`ընտանիքը չի ցանկանում լքել հայրենիքը: «Ես հայ եմ, իմ երեխան հայ է, ինչու պետք է մենք Հայաստանից հրաժարվենք: Առողջ զավակ եմ տվել հայրենիքին, ապագա զինվոր: Ես ինչ խնդրում եմ, ինձ համար չեմ խնդրում, այլ իմ բալիկի: Խնդրածս էլ  մեծ բան չէ, ոչ էլ ֆինանսական աջակցություն. մի փոքր մարդավարի ու նորմալ ապրելակերպ ու պայմաններ»,-  ասաց տիկին Կարինեն:

Արզումանյանների ընտանիքի իրական պատկերը դիտեք տեսանյութում: Հուսանք` այն դիտելուց հետո կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ