Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ`ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ԿՈՒՆԵՆԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ`ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ԿՈՒՆԵՆԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Մամուլում հրապարակված տեղեկությունների  համաձայն`ռուսական «Ռոսնեֆտ» կազմակերպությունը  կարծես թե չի շտապում ներդրումներ անել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ չի բացառվում, որ ռուսական ընկերությունը հույս ունի գուցե «Նաիրիտը» սեփականաշնորհել առանց որևէ դժվարության ու մեծ ֆինանսական միջոցներ չծախսելով:

Վ.Բոստանջյանի  կարծիքով, եթե ռուսական ընկերությունն իրոք  ներդրումներ չանի , ապա  հազիվ թե մեզ հաջողվի Հայաստանում գտնել այնպիսի ներդրող կազմակերպություն, որը կցանկանա գումարներ ներդնել  գործարանի վերագործարկման համար: Խնդրի լուծման համար, ըստ տնտեսագետի, պետք է պետական միջամտություն`մասնավորապես ներդրումային հիմնադրամներ ստեղծելու ճանապարհով կարելի է հասնել հաջողության:

Վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Արդյոք Տիգրան Սարգսյանն  ու նրա եղբայրները  մտահոգվելու առիթ չունեն, քանի որ գործարանի շուրջ ստեղծված այս ողջ աղմուկը, ինչպես գրում է մամուլը, կապված է առաջին հերթին նրանց հետ: «Կարծում եմ` ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլև շատ մարդիկ, որոնք «Նաիրիտի» հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն»,- ասաց Բոստանջյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ