Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆԱՏՕ-Ն ԵԿԵԼ ԷՐ ԱՍԵՐ, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՆՔ

Արխիվ 12-16

ՆԱՏՕ-Ն ԵԿԵԼ ԷՐ ԱՍԵՐ, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՆՔ

 

Մինչ հայ արեւմտամետները փորձում են սեպ խրել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա ու ՆԱՏՕ ներկայացուցիչների մոտ բողոքում են, թե ՀԱՊԿ-ը կարծես խանդոտ կին լինի, պարզվում է` այս հիստերիային ի պատասխան ՆԱՏՕ-յում շատ ավելի ըմբռնումով են վերաբերում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` անվտանգության եւ պաշտպանության հարցում: Ավելին` ՆԱՏՕ-ն անգամ չի էլ ակնարկում, որ օրերից մի օր Հայաստանը կարող է ՆԱՏՕ անդամ լինել, եթե հրաժարվի ՀԱՊԿ-ից: Եվ օրերս Երեւանում կայացած  «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող ԴԵՍՊԻՆԱ ԱՖԵՆՏՈՒԼԻՆ ստիպված եղավ հանգստացնել խիստ մտահոգ ու ՆԱՏՕ-յի «աչքը մտնել» ցանկացող հայրենի արեւմտամետներին, կարճ ասած, նշելով, որ իրենց վրա հույս չդնենք: Իր խոսքում Դ. Աֆենտուլին մասնավորապես ասաց. «Բաց դռների քաղաքականությունը ՆԱՏՕ-յի ռազմավարական տեսական ու մշտական բաղադրամասն է: Սա ներառված է հիմնական փաստաթղթերում, որով առաջնորդվում է դաշինքը: Դաշինքը որդեգրել է բաց դռների քաղաքականություն, որը նշանակում է, որ բոլոր եվրոպական երկրները, որոնք ցանկանում են անդամակցել դաշինքին, կարող են խնդրել անդամակցություն: Սակայն, խնդրանքը պետք է գա երրորդ երկրից եւ հայտը պետք է արտացոլի երրորդ երկրի ցանկությունը: Դրանից հետո կան արդեն կոնկրետ չափանիշներ, եւ այդ չափանիշները տվյալ երկիրը պետք է բավարարի, որպեսզի կարողանա դառնալ դաշինքի անդամ: Այնուհանդերձ անդամակցության հրավերքը դա որոշում է, որը պետք է կայացվի բոլոր դաշնակիցների` 28 ՆԱՏՕ-յի անդամ պետությունների կողմից, քանի որ ՆԱՏՕ-յի որոշումները կայացվում են միաձայն քվեի միջոցով: Սա մի գործընթաց է, հեշտ չէ, եւ միշտ կոնսենսուալ է, այսինքն` ե՛ւ դաշնակից պետությունների, ե՛ւ դաշինքի թեկնածու անդամ պետությունների համաձայնությունը պետք է լինի, որպեսզի նոր երկիրը ընդունվի կազմակերպություն»: Կիրթ եվրոպացու տոնով բացատրելով, որ Հայաստանը երբեւէ չի էլ կարող մտածել ՆԱՏՕ անդամ դառնալու մասին` Դ. Աֆենտուլին անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ-ին եւ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին. «ՆԱՏՕ-յի հետ Հայաստանի հարաբերությունները հենց ամենասկզբից` դեռեւս 20 տարի առաջ, միշտ առաջնորդվել են փոխադարձ ընկալմամբ` կապված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: Եվ այս առումով գործընկեր երկիրն ազատ է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ընտրության գործում եւ դա այն է, ինչ-որ հիմա Հայաստանը անում է: Եվ մենք սրանով ընդհանրապես մտահոգված չենք, մենք Հայաստանի հետ լավ երկխոսություն ունենք` պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ: Շատ լավ համագործակցություն է ծավալվել, հայկական զորքերը մասնակցում են ՆԱՏՕ-յի առաքելություններին, որն ամենամեծ ներդրումն է, ինչը երկիրը կարող է ունենալ: Այնպես որ, մենք շատ շնորհակալ ենք այս ներդրման համար»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ