Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԾԻՐԱՆԱՀԱՎԱՔԸ» ՍԿՍՎԵՑ (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

«ԾԻՐԱՆԱՀԱՎԱՔԸ» ՍԿՍՎԵՑ (+Տեսանյութ)


Հուլիսի 13-ին ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի կայացավ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեկնակեց «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը: Արարողությանը հաջորդեց Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացումը «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում, որին մասնակցել են  Փարաջանովի արվեստի սիրահարները և անձամբ լուսանկարիչը: Նույն կինոթատրոնում կայացավ նաև փառատոնի բացման ֆիլմի` Փարաջանովի լեգենդար «Նռան գույնը» ստեղծագործության ցուցադրությունը (Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակը): Ֆիլմի դիտմանը հաջորդեց փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Այս տարի այն ևս կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հանդիսությունը իրականացվեց Փարաջանովյան ներշնչանքով. ներկայացվեց Փարաջանովի թեմաներով գեղարվեստական ինստալիացիոն ծրագիր` իրականացված իտալացի արվեստագետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիեռոյի գեղարվեստական ղեկավարությամբ: Բացման արարողությունն իր ելույթով պատվեց հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:

Նշենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրերով Երեւանի հանդիսատեսին կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրներից: Կկայանան նաև կարևորագույն կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն աշխարհահռչակ այնպիսի անուններ ինչպիսիք են Կիմ Կի-Դուկը, ով, ի դեպ, երեկոյի ընթացքում ստացավ  «Ոսկե ծիրան»-ի ամենահեղինակավոր պարգևը` «Փարաջանովյան թալլեր»-ը, ինչպես նաև Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում կլինեն նաև հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, հայտնի փառատոնոյին գործիչ ը պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, հրապարակախոս և քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, ինչպես նաև դերասանուհի Աննա Մուգլալիսը, օպերատոր Քրիստիան Բերգերը և այլոք: Մեծանուն կինոգործիչները հանդիպումներ կունենան Երևանի հանդիսականի հետ, կներկայացնեն նաև վարպետության բաց դասեր:

Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արամրցութային, ինչպես ավանդական դարձած, այնպես էլ մի քանի անդրանիկ տարաբնույթ ծրագրերով: Մասնավորապես, մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում:

Հիշեցնենք, որ մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 12-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

 


 

 

Նյութը, տեսանյութը և լուսանկարները՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ