Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԸ. ՀՈՂ

Արխիվ 12-16

ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է  ՎԵՐԱՆԱՅԵԼ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԸ. ՀՈՂԱԳԵՏ

Անապատացումը համամոլորակային խնդիր է, որն առկա է նաև Հայաստանում:  Հողագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանի խոսքով` ՀՀ-ի հողերի մոտ 80 տոկոսը անապատացվող տարածքներ են, իսկ դրա 30 տոկոսը խիստ անապատացվող: «Այսօր մենք ունենք հողերի դեգրադացիայի ինտենսիվ զարգացում: Լինելով տիպիկ լեռնային երկիր՝ անապատացման բոլոր հնարավոր ձևերը մեզ մոտ արտահայտված  են` սկսած հողերի էրոզիայից մինչև  ճահճացում ու աղակալում»,- մանրամասնեց հողագետը: Հողագետի խոսքով` անապատացման դեմ պայքարում արվում են ինչ-ինչ քայլեր, բայց  գոհացուցիչ արդյունքներ մենք չենք արձանագրում:

Խնդրի լուծման համար ըստ բանախոսի, անհրաժեշտ են  նախ և առաջ  հողերի խնդիրները կարգավորող օրենսդրական  դաշտը  վերանայել, ապա սերմանել այն գաղափարը, որ հողի խնդիրների մասին առաջին հերթին պետք  է մտածի ոչ թե  վերևում նստած չինովնիկը, այլ   գյուղացին ու ֆերմերը:

Անապատացման խնդիրը ակտուալ է նաև ամբողջ աշխարհում, քանի որ անապատացումը կարող  է հանգեցնել  պարենային սովի: Պատահական չէ, որ 2015-ին Մեխիկոյում անապատացման խնդրի առնչությամբ գումարվելու է  գիտաժողով, որին մասնակցելու է նաև Հայաստանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ