Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՍԿ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՑ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Արխիվ 12-16

ԻՍԿ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ

ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՑ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, «Իրավունքի» հետ զրույցում  անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին, ասաց, որ այդ ամենը ցույց  է տալիս  Ադրբեջանի էությունը.«Ադրբեջանը դարձել է դիվերսիոն  պետություն: Նա նման քայլեր անում է ոչ միայն  Հայաստանի, Արցախի, այլև սեփական ժողովրդի հանդեպ: Վառ ապացույցն Ադրբեջանում քաղաքական ակտիվիստների ձերբակալումն է ու որսը, որը ևս դիվերսիա է: Սա ցույց է տալիս իշխող ռեժիմի ու Ադրբեջանի էությունը»:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե հայկական կողմի վնասազերծած դիվերսանտները հազիվ թե իսկական դիվերսանտներ լինեն` հաշվի առնելով  նրանց արտաքին տեսքը (չի բացառվում, որ նրանք լինեն  «Գորշ  գայլեր» կազմակերպության անդամ), Բաբայանի խոսքով` հնչեցված այդ տեսակետներն իրարամերժ են. «Իսկ «Գորշ գայլեր» կազմակերպությունն ինչո՞վ է տարբերվում դիվերսանտներից, այն ևս ահաբեկչական կազմակերպություն է: Դիվերսանտների արտաքին տեսքին  պետք չէ խաբվել: Ամեն ինչ ցույց  է տալիս, որ նրանք իրոք դիվերսանտներ են»:

Արդյոք այս գործողությունները կհանգեցնեն Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների` պատերազմի` այդ կերպ վիժեցնելով ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը, որով պետք է լուծվի արցախյան խնդիրը: «Ադրբեջանին  ոչ մի ձևաչափ չի բավարարում: Անհասկանալի է`այս  անտրամաբանական քայլերով ինչի է ուզում հասնել Բաքուն, եթե ԼՂ խնդրի ռազմաքաղաքական վիճակը չի փոխվում: Պարզապես ընկնում է այդ երկրի  առանց այդ էլ ցածր վարկանիշը: Ինչ վերաբերում է պատերազմ սկսելուն, դիվերսիոն գործողություններով չէ միայն պատերազմ սկսվում: Ռազմաքաղաքական հավասարակշռությունն այսօրպահպանվում է, Ադրբեջանը չի դիմում լայնածավալ գործողությունների»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ