Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՑԱՎ 6 ՄԵԴԱԼԱԿԻՐ

Արխիվ 12-16

<<ՈՍԿԵ ՁԵՌՆՈՑՆԵՐ>> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՑԱՎ 6 ՄԵԴԱԼԱԿԻՐ



Սերբիայում ավարտվեց <<Ոսկե ձեռնոցներ>> անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 32 երկրի մոտ 250 երիտաասարդ բռնցքամարտիկներ: Բավականին ներկայացուցչական և ուժեղ  կազմ հավաքած այս մրցաշարում Հայաստանի 9 մարզիկներից 6 կանգնեցին պատվո հարթակին: Իր բոլոր մրցակիցներին հաղթեց և վստահորեն չեմպիոնի տիտղոսը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով եզրափակչում առավելության հասավ հնդկուհի Կանու Կոնտհոուջամիի նկատմամբ: 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանն ու 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 56կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արմեն Մխիթարյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին: Տեղեկացնենք, որ այս մրցաշարը ուժերի լավ ստուգատես էր հատկապես Անուշ Գրիգորյանի և Նարեկ Մանասյանի համար, ովքեր օգոստոսին մեր երկիրը պետք է ներկայացնեն պատանեկան օլիմպիական խաղերում: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ