Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցները բլոգներում եւ ՙՖեյսբուքում՚ մեր թշնամի հարեւանին հաճախ կոչում են ԱԶԵՐԲԱՐԱՆ:

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցները բլոգներում եւ ՙՖեյսբուքում՚ մեր թշնամի հարեւանին հաճախ կոչում են ԱԶԵՐԲԱՐԱՆ: Դա տեւում է արդեն այնքան ժամանակ, ինչքան գոյություն ունեն ինտերնետային սոցցանցերը, բայց մեծ էր մեր զարմանքը, երբ հենց ադրբեջանական մամուլում` Minval.az կայքում հայտնաբերվեց լուրջ պնդում, որ իրենք իրոք ոչխար են. ՙՆրանք մշտապես մեզ հետ են, նրանք ամենուր են:  Խոզի ոչ մի կողիկ մեզ համար չի փոխարինի ոչխարի անտրեկոտին, այդպես չէ±: Աշխարհում ամենահամեղ  ու հյութեղ խորովածն էլ անում ենք մենք` ադրբեջանցիներս: Այսինքն, այդ կենդանիների հետ սրբազան կապին զուգահեռ մենք նրանց ուտում ենք: Բայց Աստված չանի` ոչխարները որոշեն վրեժ լուծել՚: Եվ ՙՁեր մտքով անցե±լ է, թե ինչ կլինի, եթե ոչխարները սկսեն ուտել մեր կողոսկրերը, այն էլ` չփչփացնելով: Համաձայն եմ, ոչխարը հեզ, համբերատար, իմաստուն կենդանի է: Կծելու, դիմադրելու  ունակություն չունի: Բնությունից այդպես է: Սակայն նրանց մի մասն ամեն դեպքում կարող են մարդկանց հետ փոխվել տեղերով, մասնավորապես, եթե նրանց շատ զզվեցնեն՚, - փիլիսոփայում է հրապարակման հեղինակը: Դե ինչ, վերջապես կովկասյան թուրքերի մեջ գտնվեց ճշմարտությունը խոստովանող:
Իսկ որոշ ՙհայկական՚ ԶԼՄ-ներ, ու հատկապես վանյանասաքունցական ինտերնետ հեռուստատեսությունը մի ահավոր գարշանք են տարածում` վերջերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիաների եւ դրանց վնասազերծման շուրջ: Այդպիսի թուրքաբարո քարոզիչների մասին զարմանալիորեն դիպուկ է արտահայտվել ԵԿՄ անդամ ՏԻԳՐԱՆ ՄԿՐՉՅԱՆԸ. ՙԶզվելի է, երբ որոշ ընդիմադիր ակտիվիստներ այնպես են հրճվում դիվերսիոն խմբի ներթափանցման փաստից, ասես իրենք ներթափանցել են Բաղրամյան 26: Լավ, երբ հրճվում եք, ու ձեր մտածելով` դա իշխանությունների վրա ձեր հավաքած միավորն է, չե±ք մտածում, որ ձեր ակնարկներով սեւացնում եք մեր ուժային կառույցները, ոչ թե` իշխանությանը: Այնպես եք ուրախանում, որ կարողացել են անցնել սահմանը, ասես մերոնք են իրենցն անցել: Կամ հրճվում եք` դիվերսանտի հետ կապված վերջին տեսանյութով, բոցեր եք անում նրա պահվածքի եւ դիմակավոր ուժայինների վրա, ասես դա ձեզ բերելու է իշխանության՚:
Ի հակակշիռ այդ` թուրքից էլ վատ թափթփուկների, ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ` լինելով ընդդիմադիր հայացքների տեր, նույն խնդրի վերաբերյալ ամեն ինչ ներկայացնում է հստակ, հավասարակշիռ ու ճշգրիտ: Ըստ նրա, թեեւ պատերազմը բացառված չէ, բայց Ադրբեջանը մեծ վտանգ չի ներկայացնում մեզ համար, եւ. ՙՄենք պետք է կրկնակի ամրապնդենք մարտական դիրքերը, որպեսզի ադրբեջանցի դիվերսանտը չկարողանա անցնել սահմանը եւ  սպանել հայ զինծառայողին՚: Իսկ ինչ վերաբերում է պատճառներին, ապա ՙԱլիեւի համար հեշտ չէ պատերազմ սկսելը. մենք գիտենք, որ Ալիեւը Ադրբեջանում ընտրված նախագահ չէ, նա բավական մեծ գումարներ է յուրացրել` թալանելով սեփական ժողովրդին, նա գիտակցում է, որ եթե հանկարծ պատերազմ սկսվի եւ ինքը չկարողանա հաղթել,  կկորցնի պաշտոնը եւ իշխանությունը՚:
Իսկ կիրակի օրով ապշեցուցիչ դեպք է տեղի ունեցել` Հաղթանակ կամրջի մոտից բերման են ենթարկել 20-ամյա ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ով խոստովանել է, որ մայրաքաղաքում տարբեր տեղերում բազում մարդկանց ներկայությամբ ցուցադրաբար զբաղվել է ձեռնաշարժությամբ: Դե, ամենուրեք հասնող Գագիկ Շամշյանն էլ ոչ միայն լուսանկարել է, այլեւ տեսագրել ձերբակալության եւ խոստովանության ՙպատմական պահը՚: Դե ինչ, զարմանալի է, որ սեռական այլասերման այդ տեսակն էլ հասավ մեր երկիր: Սակայն կան մարդիկ, ովքեր հանրային տեսակետից անչափ ավելի վտանգավոր են, քան այդ երիտասարդ այլասերվածը: Խոսքը քաղաքական ձեռնաշարժությամբ զբաղվող բազում գործիչների մասին է, ովքեր զարմանալիորեն դեռ իրենց լուրջ մարդ են համարում:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ