Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴՈՒՍՏՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳՈՎ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴՈՒՍՏՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳՈՎ


Մեր դեմ դատական արշավ, ավելի ճիշտ` դատական տեռոր ձեռնարկածների մեջ կա ոմն ՊԵՐՃՈՒՀԻ ԿԱԺՈՅԱՆ` ՙԿանանց աջակցման կենտրոն՚ ՀԿ-ի ծրագրերի համակարգող եւ արտաքին կապերի պատասխանատու: Դե պարզ է, որ ֆեմինիստական գրանտակեր ՀԿ-ի պատասխանատու ներկայացուցչից սպասելի է ամեն ինչ, միայն թե ՙքեռի Սեմի՚ հավանությունը կամ հրահանգը լինի: Սակայն հետաքրքիրն այն է, որ նա ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ ՎԱՀՐԱՄ ԿԱԺՈՅԱՆԻ հարազատ դուստրն է, եւ ինչպես ինքը` դիվանագետը գրել է իր ֆեյսբուքյան էջում ՙաշխարհի լավագույն դուստրը՚:
ԴՍՏԵՐ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Հայրիկին կանդրադառնանք փոքր-ինչ ավելի ուշ, իսկ այժմ` դստեր ՙքաջագործությունները՚: Միանգամից նշենք, որ Պերճուհի Կաժոյանը Ինգա եւ Անուշ Արշակյանների ֆեյսբուքյան ասուլիսի էջում մասնակցել է կոնչիտաներից իրենց բնական զզվանքը հրապարակավ չթաքցնող քույրերի դեմ ծավալված արգահատելի արշավին: Իսկ մոտավորապես նույն ժամանակ` մայիսի 12-ին, համացանցում հայտնվել է նրա տեսագրությունը, ուր այդ ֆեմինիստուհին ՙԴեմ եմ հոմոֆոբիային՚ խորագրի ներքո արտահայտել է իր հույժ ՙտոլերանտ՚ մոտեցումները: Պարզ ասենք, թե համասեռամոլների շահերի լոբբինգով զբաղվողները ինչ են հասկանում ՙհոմոֆոբիա՚ տերմինի տակ` դա այն բնական բացասական վերաբերմունքն է համասեռամոլների եւ հատկապես դրանց կենսակերպի քարոզչության հանդեպ, որ տածում  են բոլոր նորմալ մարդիկ:
Իսկ այժմ նրա կենսագրության համառոտ դրվագներ: 25 տարեկան այդ ֆեմինիստուհին 2006-2009թթ. սովորել է Աթենքի համալսարանում` ՙՊետական կառավարում եւ քաղաքագիտություն՚ մասնագիտությամբ: Երեւում է Հունաստանում անցկացրած տարիները ու հունական բուհում սովորելը (հայրը երկար տարիներ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էր Հունաստանում), ձեւավորել են նրա այն աշխարհայացքը, որը հայերի ջախջախիչ մեծամասնության համար անընդունելի է: Արդեն Հայաստանում նա բավականին արագ մտերմացել է ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚` ֆեմինիզմ եւ ավանդական բարոյականության ժխտում տարածող ՀԿ-ի վերնախավի հետ, եւ 2011-ին արդեն ՙՏարվա հայ կին՚ մրցանակաբաշխությանը առաջադրել է այդ կառույցի ղեկավար Լարա Ահարոնյանի թեկնածությունը: Դե, իսկ 2012-ի վերջը արդեն Ամերիկյան համալսարանում արտաքին հարաբերություն եւ քաղաքագիտություն սովորող Պերճուհի Կաժոյանը բոլ-բոլ ճանապարհորդել է Եվրոպայով ու այդ շրջագայությունները շարունակել 2013-ին` Պորտուգալիա, Բելգիա, Ֆրանսիա, նախկին Հարավսլավիա, Լատվիա, Հոլանդիա: Թե ինչպես էր նա ուսումը համատեղում այդպիսի ճոխ շրջագայությունների հետ, դժվար է ասել, բայց փաստ է, որ 2013-ին նա բարեհաջող ավարտեց Ամերիկյան համալսարանը: Բնականաբար, նշյալ երկրներով (հավանաբար գործնական նպատակով) շրջագայելը եւ Ամերիկյան համալսարանի ուսումնառությունը չէին կարող նրա աշխարհայացքը տեղաշարժել դեպի ավանդական հայկական պատկերացումներ, եթե չասենք` ավելին: Եվ ահա նրան տեսնում ենք բազում հեռուստաալիքների եթերում` ֆեմինիզմի քարոզչի դերում, այդ տարիների ընթացքում մասնակցել է գրեթե բոլոր ֆեմինիստական ցույցերին, իսկ այս տարի արդեն հասել է համասեռամոլության լոբբինգին: Ի±նչ է, եթե ոչ լոբբինգ սեփական ֆեյսբուքյան էջում որպես գլխավոր նկար մեկ ամիս շարունակ` փետրվարի 6-ից մինչեւ մարտի 9-ը, ի տես բոլորի պահել օլիմպիական օղակների համասեռամոլական` ծիածանագույն տարբերակը: Ի±նչ է, եթե ոչ համասեռամոլական լոբբինգ, մայիս ամսին տեսագրվել ՙԵս դեմ եմ հոմոֆոբիային՚ խորագրի ներքո եւ մասնակցել Կոնչիտայից զզվող Ինգա եւ Անուշ Արշակյանների ծվատմանը: Ի դեպ, մի ուշագրավ փաստ` նրա ՙԿանանց աջակցման կենտրոն՚ կայքում գրեթե չեք գտնի հայերեն նյութեր, համարյա ամեն ինչ անգլերեն է: Հավանաբար, եթե հայերեն դնեին, հայ ընթերցողները դրա բովանդակությունից պարզապես խիստ կզայրանային: Իսկ կայքի ՙիրական պատմություններ՚ բաժնում ոչ միայն հայերեն, այլեւ նույնիսկ անգլերեն որեւէ նյութ չկա` թերեւս այդ ՀԿ-ի ֆեմինիստուհիները հեռադիտակով ու մանրադիտակով ամբողջ Հայաստանը զննելով, այդպես էլ չեն գտել որեւէ ռեալ բան, որը կարելի է թմբկահարել որպես եսիմ ինչ սարսափ, որով հնարավոր լինի ՙհիմնավորել՚ իրենց պահանջը` ընդունել ՙընտանեկան բռնության մասին՚ օրենք: Պարզ հայերենով բացատրենք, թե ինչպիսի օրենքի նախագիծ է սրանց ուզածը` օրենքով ստեղծել պայմաններ, որ կանայք եւ երեխաները ցանկացած առիթով ու առանց առիթի սկսեն ընդվզել ընտանիքի տղամարդկանց դեմ ու վազեն նրանց վրա ՙգործ տալու՚:

ՀՈՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Իսկ այժմ պետական պաշտոնյա հայրիկի մասին: Կարծես թե, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Արտգործնախարարությունը պետք է լինեն այն օղակները, ուր ծառայության ընդունեն միայն անձամբ եւ հարազատերով անբիծ մարդկանց: Որովհետեւ այդ օղակները չափազանց կարեւոր են պետության համար: Ժամանակին Ստալինն ասում էր, որ զավակները հոր համար պատասխանատու չեն, բայց չէ± որ հայերիս մոտ ընդունված է, որ հայրերը զավակների համար հաստատ պատասխանատու են: Հուսանք, որ գոնե ԱԱԾ-ում գործում է այն կարգը` աշխատակցի հարազատներից եւ ոչ ոք չպետք է ֆինանսներ ստանա ամերիկյան կամ այլ արեւմտյան գրանտների տեսքով: Բայց ԱԳՆ-ում նման բան, ցավոք, չկա: Բայց պետք է նշենք նաեւ, որ դիվանագետ Վահրամ Կաժոյանի կենսագրությունը նույնպես որոշ հարցեր առաջացնում է:
1981-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի անգլերեն բանասիրության եւ լեզվաբանության բաժին ընդունված` ծանր ռոքի եւ ֆուտբոլի ֆանատ  երիտասարդը արդեն 1 տարի անց սկսել էր աշխատել ՙԻնտուրիստում՚, որպես զբոսավար-թարգմանիչ: Եվ այդպես էլ շարունակվում էր, ու արդյո±ք երիտասարդ զբոսավարը կարող էր երազել, որ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռամբ հանկարծ 1992-ի սկզբին ԱԳՆ-ում կնշանակվի Միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն: Հետաքրքիր է, ի±նչն էր դրա դրդապատճառը... Ավելին, երիտասարդ պատասխանատու պաշտոնյան շտապում է մի քանի ամսվա կուրսեր անցնել Բրիտանիայում` Լիդսի համալսարանում: Թե ինչ էր նա հատկապես այդտեղ սովորում` չգիտենք: Օրինակ, Վարդան Օսկանյանը Ֆլետչերի համալսարանի դիվանագիտական դպրոցում անցել էր փաստացի ամերիկյան գործակալի կուրսեր: Ի դեպ, նույն Օսկանյանը մեր դիվանագետի դստեր քաղաքական կուռքն է: Նրա քաղաքական կուռքն է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ում օրոք հայրիկը նշանակվել էր դեսպան Հունաստանում եւ այդ պաշտոնում անցկացրել երկար տարիներ:
Իսկ արդեն վերջերս նա ոչ միայն շարունակում է վարել իր հավերժական պաշտոնը` ղեկավարել ԱԳՆ-ի միջազգային կազմակերպությունների վարչությունը, այլեւ երկար ժամանակ նրան վստահվում էր գլխավորել կամ լինել գոնե երկրորդը Հայաստանի պատվիրակություններում` թրաֆիքինգի դեմ նվիրված տարատեսակ միջազգային միջոցառումների: Գումարած դրան, այժմ նա գլխավորում է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովը:
Հիմա հարց` արդյո±ք նրա պետական ծառայությունը հասկանալի պատճառներով որոշակի կախում չունի դստեր` հակապետական կամ առնվազն ազգի շահերի դեմ իրականացվող գործունեությունից: Եվ արդյո±ք նպատակահարմար է նրա պաշտոնավարումը երկրի արտաքին գործերի ոլորտում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ