Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԹՈՒՐՔԵՐԸ ՀԵՏՔԵՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ 14-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԹՈՒՐՔԵՐԸ ՀԵՏՔԵՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ 14-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ՚


ՙԼսելով կամ պատմելով` անհնար է զգալ այն, ինչն այս օրերին կատարվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՚,- մեզ հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ ՏԻԳՐԱՆ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ: Մեր զրուցակիցը, թեեւ սահմանին այնքան էլ մոտ չի բնակվում, բայց ունի ընկերներ, հարազատներ, ովքեր գրեթե ամեն օր լսում են թշնամու կրակոցները, զգում նրանց հասցրած վնասները:
Ադրբեջանական վերջին հայտնի դիվերսիայի հետ կապված` Տ. Կյուրեղյանը ներկայացրեց ազատագրված տարածքներում հաճախ հնչող հետեւյալ կարծիքը. ՙԴիվերսանտների հարձակումների դեմն առնելու համար հարկավոր է ամբողջապես բնակեցնել անմարդաբնակ տարածքները. եթե բնակչություն չկա, ապա այդ տարածքներում նման կարգի դիվերսիաները միշտ էլ սպասելի են: Միշտ էլ կարող են դիվերսանտներն աննկատ մուտք գործել, երկար ժամանակ ապրել, բազավորվել ու անակնկալ հարձակվել՚:
Դիվերսանտների տեղակայված գյուղում բնակվում է մեկ անասնապահի ընտանիք: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց այդ գյուղի հարեւան` Զուարի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար ԱՆԱՀԻՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ.
ՙՏյումեն գյուղում ապրող անասնապահի ընտանիքն ունի ութ երեխա: Այդ գիշեր թուրքերը հենց այդ գյուղի տներից մեկում են տեղակայվել` ջարդելով տան կողպեքը: Վերջիններս կարող էին չբացահայտվել, սակայն անասնապահի երեխաներից մեկը, ով առավել աշխույժ երեխա է` տեսնելով անծանոթ անձանց, մոտեցել է, պարզելու, թե ովքեր են: Բնականաբար, թուրքերը իրենց հետքերը կորցնելու համար առեւանգել են այդ 14-ամյա երեխային, որից մինչ օրս որեւէ լուր չկա, համարվում է անհայտ կորած:
Դիվերսանտները երեքն են եղել, դա հստակ է, քանի որ այդ տան մեջ երեք անկողին էր բաց: Առաջինին բռնել են Քարվաճառի կենտրոնում, թմրանյութի ազդեցության տակ, ավերակի մեջ հագուստը փոխելու ժամանակ: Երկրորդին, ով փախել է դեպի Իստիսու, ոստիկաններից մեկը նկատելովª խփել է քներակին, ու նա տեղում մահացել է: Երրորդ դիվերսանտը մինչ օրս փախած էր, սակայն մեզ նոր զանգեցին եւ տեղեկացրին, որ հայտնաբերել են ու ձերբակալել:
Ականատեսների խոսքով` երեքի մոտ էլ բջջային հեռախոս է եղել, որով անընդհատ խոսել են: Դիվերսանտներն այն տան մոտակայքում, որտեղ տեղակայվել էին, ցուլ են մորթել, խորոված արել եւ դա հեռախոսով նկարել: Թե ինչ նպատակովª հայտնի չէ՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ