Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

900.000 ԴՈԼԱՐ`ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՄԱՐԴՈՒՆ ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

900.000 ԴՈԼԱՐ`ԱՂԱՆԴՆԵՐԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՄԱՐԴՈՒՆ ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեր պետական մարմինները  պետք է ուսումնասիրեն և ճիշտ գնահատական տան`մեր երկրում գործող որ  կառույցն ինչ գործունեություն է ծավալում`այսօրվա մամլո ասուլիսում ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:  Բարեգործական ու կրոնական կառույցների հստակ տարբերակումն, ըստ բանախոսի, անհրաժեշտ է, քանի որ  քայքայիչ գործունեություն ծավալող կառույցները բաեգործական գործունեության անվան ներքո զբաղվում են հոգեորսությամբ:

Ամռան այս շրջանում կրոնական կառույցներն իրենց գործունեությունն ակտիվացնում են ամառային ճամբարների միջոցով, որտեղ անչափահասները սեռական բնույթի և աստվածաշնչյան դասընթացներն են անցնում:

Ամարյանի խոսքով` ոչ ոք ինքնակամ կրոնական կառույցից դուրս չի գալիս: Հիմնականում հարազատների միջոցով է դա արվում: «Միջազգային նորմերով քայքայիչ կրոնական գործունեություն ծավալող  կառույցներում ներգրավվածներին 2-7 տարրի է անհրաժեշտ  իարժեք կյանք վերադարձնելու համար: Մեկ մարդու հաշվարկով այդ գործընթացն արժե 900.000 դոլար »,- ասաց կենտրոնի ղեկավարը:

Խնդիրը, սակայն ոչ միայն  այդքան ֆինանսական միջոց ունենալն է, այլև  համապատասխան  մասնագետներ ունենալը`կրոնական  հարցերով զբաղվող իրավապահներ, հոգեբաններ, կրոնագետներ:

Գործող կրոնական կառույցների կողքին  վերջերս ՄԵԼ-ի  հրապարակած տեղեկության համաձայն`նոր աղանդ է թափանցել Հայաստան` Վիֆանիա անունով:

«Իրավունքի» հարցին` կրոնական այս կառույցն արդյոք քայքայիչ   գործունեություն է ծավալում և ինչո՞վ է այն վտանգավոր, Ամարյանի խոսքով` այս աղանդը նոր չէ, այն արդեն մոտ15 տարի է` գործում է Հայաստանում: Խարիզմատիկ եկեղեցու ճյուղ է.«Չեմ հասկանում`ինչու են դրան գովազդ անում: Դա կարող է ոչ թե բացասական, այլ դրական ազդեցություն ունենալ  հենց այդ կրոնական կառույցի համար նոր մարդիկ իրենց շարքերը ներգրավվելու համար»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ