Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ Է ԳՆՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ  Է ԳՆՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐԱՄԱՐՅԱՆԸ կարծում է, որ  կառավարությունն աղանդների դեմ ցանկություն չունի պայքարելու: Կառավարությունն ունի վարչություն`ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին, որը չգիտես ինչու դարձավ ՊՈԱԿ. «Այդ վարչությունում չկան մասնագետներ, որոնք պետք է  զբաղվեն կրոնական կառույցների  խախտումներով: ՊՈԱԿ-ը միայն վիճակագրական հաշվետվություն է պատրաստում»:

Ամարյանի խոսքով` մինչ այժմ մենք անգամ չունենք հոգևոր անվտանգության հայեցակարգ. «Արդեն 3-րդ տարին է, որ ազգային անվտանգության խորհուրդը պատրաստում է այդ հայեցակարգը: ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծվեց աշխատանքային մի խումբ, բայց առայսօր ոչ մի  աշխատանք արված չէ»:

Ինչու է  պետությունն այդքան պասիվ կրոնական քայքայիչ գործունեություն ծավալող կառույցների նկատմամբ: Ըստ Ամարյանի` հիմնական պատճառը մեկն է`մեծ գումարներ են մտնում Հայաստան այդ կառույցների անվան ներքո, բացի այդ`կան կոռուպցիոն ռիսկեր`մասնավորապես որոշ պաշտոնյաներ  ունեն այսպես ասած իրենց մասնաբաժինը: «Ավետարանական եկեղեցու գործունեության հետևանքով  տարեկան Հայաստան մտնում է 7 մլն դոլար գումար: Դրանից միայն 800.000 դոլարն  է նշված  կառավարության համապատասխան հանձնաժողովում: Մնացած 6 մլն 200.000 դոլարը չկա: Ճշտումներից հետո ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներն ասում են` մենք 5 մլն դոլարը տալիս ենք Արցախին, 2 մլն-ը`Հայաստանին: Պարզվում է` բարեգործություն անելու անվան  տակ այդ գումարով ավետարանչական ընկերակցությունը  գույք է գնում, իսկ  այդ գույքը պատկանում է ԱՄՆ-ում գործող ավետարանչական եկեղեցու կառույցին»,- մանրամասնեց  Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարը:

Ի դեպ, Հայաստանում մոտավոր հաշվարկներով կա  հայ ոչ առաքելական եկեղեցու 350.000 հետևորդ, որից 250.000-ը աղանդավորներ են:

Մանրամասները` տեսանյութում

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ