Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՂՎԱԲՈՒՅԾԸ ՍՏԱՆՈՒՄ Է 3000-5000 ԴՈԼԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԻՍԿ ՄԵԶ ՄՈՏ…

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՂՎԱԲՈՒՅԾԸ ՍՏԱՆՈՒՄ Է 3000-5000 ԴՈԼԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԻՍԿ ՄԵԶ ՄՈՏ…

Եթե նախորդ տարի  Հայաստանում արտադրվել է մոտ 2000 տոննա մեղր, այս տարի այդ քանակով մեղր չենք ունենա, բայց սա չի նշանակում, թե ազգաբնակչությունը կմնա առանց մեղրի: «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը:

Այդ 2000 տոննա մեղրից ոչ մի գրամ չենք արտահանել Եվրոպա. պատճառը մեկն է`մեղրը չէր համապատասխանում եվրոպական չափանիշերին: «Եվրոպայում մեղուների 60 տոկոսը սատկել են, այդ պատճառով Եվրոպան մաքուր մեղրի կարիք ունի»,- ասաց  պրն Նազարյանը`հավելելով, որ եթե եվրոպական չափանիշներին համապատասխան մեղր արտահանենք, այն  կվաճառվի 40 դոլարով 1 կգ-ի համար:

Մյուս կարևոր խնդիրը, որը մտահոգում է Թելման Նազարյանին,  բջջային հեռախոսներից  արձակող ճառագայթումն է, որի պատճառով սատկում  են մեղուները: Դա  հիմնավորված տեսակետն է: Այլ երկրներում ևս  հաստատված է այդ  կարծիքը: «Ես ընդգրկված եմ Հանրային խորհրդում և մեղվաբուծությանն առնչվող խնդիրներն եմ բարձրաձայնում: Մի անգամ հանդիպել ենք «ՎիվաՍել-ՄՏՍ-ի»  ներկայացուցիչների հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեկանք, նորից պետք է հանդիպենք: Ռուսատանում օրինակ բջջային հեռախոսներից արձակված ճառագայթման պատճառով սատկում են խավասերները: Թող էստեղ էլ էդպես լինի, ոչ թե մեղուները սատկեն »,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Թելման Նազարյանը մեղվաբուծության զարգացմանն առնչվող ևս մեկ հարց է բարձրաձայնում` պետք է շուկա լինի մեղվաբույծների արտադրանքը վաճառելու համար:  Ընդ որում` խոսքը միայն մեղրին չի վերաբերում, այլև մեղվակաթին: «Հայաստանում կան 10 հազար մեղվաբույծներ իրենց մեղվաընտանիքներով, որոնք կարող են արտադրել մեծ  քանակի մեղվակաթ և այլ մեղվամթերք, որոնք կօգտագործվեն դեղերի և հավելումների արտադրության բնագավառում: Ըստ որոշ գիտնականների`մեղվակաթի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքի քայքայմանը»,-ասաց Նազարյանը:

Մեղվաբույծների ազգային միավորման նախագահն առաջարկում է կառավարությանը իրենց առանց տոկոսների վարկեր տրամադրել` ոլորտի զարգացման համար: «Եթե այդ աջակցությունը լինի, ապա մեղվաբույծերը չեն մտածի Հայաստանը լքելու մասին: Ռուսաստանում մեկ մեղվաբույծը ստանում է 3000-5000 դոլար աշխատավարձ: Եթե մեղվակաթ է ստանում 1-2 կգ, տալիս է 35.000 դոլար: Եթե հանկարծ մեր մեղվաբույծներն արտագաղթեն, Հայաստանում կատաստրոֆա կսկսվի »,- եզրափակեց Թելման Նազարյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ