Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ 30-35 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ 30-35 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ ԵՆ

 

Անտառների պահպանությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար մեծագուն խնդիր է, որը գնալով ավելի է սրվում` կապված մարդկանց քանակի աճի եւ կլիմայի փոփոխության հետ: Մարդկային գործոնից զատ, անտառների առաջին թշնամին համարվում է հրդեհը, որը մեծ վնաս է հասցնում ե՛ւ անտառներին ե՛ւ դրանց շրջապատող բնակավայրերին: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի խոսքով`ամբողջ աշխարհում անտառային հրդեհները գնալով աճում են, յուրաքանչյուր տարի հազարավոր հեկտար անտառներ են այրվում: «ՀՀ-ում այս տարվա 6 ամիսների տվայալներով  հրդեհների քանակի աճ է նկատվում, որը կապված է նաեւ խոտածածկ տարածքների հրդեհների հետ: Տարին չորային էր , որի հետեւանքով էլ հրդեհներ առաջացան խոտածածկ տարածքներում եւ տարածվեցին նաեւ անտառներում: Գյուղաբնակների մոտ կարծես թե սովորություն է դարձել վառել հնձած արտերը, դաշտերը, այնտեղից  էլ հրդեհները հասնում են անտառներ »,-նշեց ՍԵՐԳԵՅ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Հրդեհները կանխարգելելու համար , ըստ Ս.Հայրապետյանի անհրաժեշտ է առաջին հերթին բարձրացնել մարդկանց ինքնագիտակցությունը, քանի որ հրդեհների մոտավորապես 95 տոկոսը մարդածին են, միայն դրանց  մի քանի տոկոսն է, որ տեղի է ունենում բնական ճանապարհով, օրինակ կայծակից: «Այս շրջանում հաճախ են մարդիկ կրակ վառում բնության գրկում, ուտում խմում, իսկ  վերջում էլ կրակը չեն հանգցնում, որի առկայության դեպքում փոքրիկ կայծն էլ բավական է, որպեսզի հրդեհ բռնկվի: Հաճախ նաեւ մեր բնակիչները աղբը չեն հավաքում իրենց հետեւից`որտեղ հաց կերան աղբը թողնում են այնտեղ ,որն էլ արեւի ճառագայթների տակ  սկսում է  այրվել`հրդեհի ես մեկ պատճառ»,-մեկնաբանեց Սերգեյ Հայրապետյանը:  Նրա փոխանցմամբ  այս տարի ընդհանուր առամամբ գրանցվել է 740-ից ավել հրդեհներ,  որից 230-ը` խոտածածակ տարածքներում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ