Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում պարտադրել խաղաղություն մեր տարածաշրջանում: Դրա փոխարեն նա քննադատում է ստատուս քվոն, որից էլ ոգևորվում է Ադրբեջանը, խախտում հրադադարի ռեժիմը և կազմակերպում դիվերսիաներ:

Այս ամենին ի պատասխան հայկական կողմը պետք է վերանայի մադրիդյան սկզբունքները, քանի որ դրանցով հնարավոր չէ լուծել Արցախյան խնդիրը, ապա  մտածի սահմաններն ամրացնելու մասին:

Տիկին Ալավերդյանի խոսքով` միջազգային տարբեր փորձագետներ բարձրաձայնում են  միայն ժամանակին ԼՂ-ում բնակված ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին`մոռանալով Բաքվում բնակված և այնտեղից  տեղահանված մեր հայրենակիցների մասին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հասներ նրան, որ Արցախը  ընդգրկվեր բանակցային գործընթացում: Դրա շնորհիվ Արցախը կկարողանա լիարժեքորեն բարձրաձայնել նաև փախստականների հարցը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ