Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Վերջերս ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համացանցային ՙզինվորները՚ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատելու ՙսլաքները՚ որոշակի տեղաշարժ են արել: Այժմ հիմնական շեշտադրում են դարձրել ոչ թե ՙօֆշորային սկանդալը՚, այլ Տ. Սարգսյանին սկսել են հռչակել ՙամերիկյան գործակալ՚` որպես կարեւորագույն հիմնավորում ներկայացնելով այն հանգամանքը, որ դեսպան Ջոն Հեֆերնը հրապարակավ ողջունել էր Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում: Ենթադրվում է, որ այդ ՙշեշտադրման՚ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ի օսկանյանական թեւը այժմ այնքան էլ գոհ չեն Ամերիկայից եկող ֆինանսական հոսքերից, ու դա յուրահատուկ ՙմեսիջ՚ էր նույն Հեֆերնին: Թե արդյոք ամերիկացիները հաշվի առել են այդ դժգոհությունը` կերեւա հենց ամենամոտ օրերին, քանզի երեկ ԼՏՊ-ն հանդիպել էր Հեֆերնի հետ: Եթե Տ. Սարգսյանը նշյալ կոնտինգենտի ակտիվիստների կողմից այլեւս չորակվի ամերիկյան շպիոն, ապա ուրեմն ՙփարան՚ տեղ է հասել...

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ