Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՙՕԳՏՎԵԼՈՒ ՁԵՎԸ ՉԳՏՆԵՆՔ` ԿՋԱՐԴԵՆ ՄԵԶ՚

Արխիվ 12-16

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՙՕԳՏՎԵԼՈՒ ՁԵՎԸ ՉԳՏՆԵՆՔ` ԿՋԱՐԴԵՆ ՄԵԶ՚

Երեկ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ինչպես նաեւ խմբի մյուս անդամները մեծ ոգեւորությամբ նշում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին բրիտանական կողմի պատրաստակամության, հայ-բրիտանական բարեկամության եւ այլնի մասին: Թե արդյոք պե±տք է հավատալ Մեծ Բրիտանիայի խոստումներին, եւ այսօր խոսել հայ-բրիտանական բարեկամության մասին, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ՙԵվրոպական ինտեգրացիա՚ հասարակական կազմակերպությունը` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ սկսել է ՙԹուրքը, որը փրկեց ինձ՚ խորագրով մրցույթ, ՙԻրավունքը՚ պարզեց ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
- Իսկապես, հարաբերություններ ասվածը շատ կարեւոր է, եւ դու չես կարող միայն երկրի նախագահների մակարդակով հարաբերություններ հաստատել: Հանրությունը պետք է իրար հետ աշխատի: Հիմա, եթե եղել է որեւէ թուրք, որը փրկել է հային ցեղասպանությունից, էլի նշում է, որ հայոց ցեղասպանությունից է փրկվել: Եվ կարող ենք դա օգտագործել` ասելով, որ տես` մեկը սպանել է, մյուսը` փրկել: Խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք օգտագործելու դա: Մեծ Բրիտանիան Թուրքիայի հետ լավագույն գործընկեր է, ավելին` բրիտանա-ադրբեջանական հարաբերությունները մի տասը մակարդակ ցածր են, քան բրիտանա-թուրքական հարաբերությունները: Հիմա արդյո±ք դրանից պետք է նեղվենք, թե± փորձենք հասկանալ` ինչպես կարող ենք օգտագործել այդ ամենը: Եթե այդ ծրագրից օգտվելու ձեւը գտնենք, կշահենք,  չգտնենք` մեզ կջարդեն: Ընդհանրապես այսօր ոչ թե պետք է զարմանանք, որ այդպիսի ծրագիր է իրականացվում, այլ պետք է կարողանանք այդ ծրագիրը ճիշտ ձեւով օգտագործել` հայկական տեսակետի առաջխաղացման համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ