Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՆՉՊԵՍ Է ԱՄՆ-Ն ՀԱՅԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ Է ԱՄՆ-Ն ՀԱՅԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Նրանք, ովքեր Change.org ինտերնետային կայքում երբեւէ մասնակցել են որեւէ ստորագրահավաքի, այս օրերին իրենց էլ.հասցեներին անվանական նամակներ են ստանում ո°չ ավել, ո°չ պակաս Թուրքիայից: Թշնամուց ստացած ՙգայթակղիչ՚ նամակում մասնավորապես ասված է. ՙԱվելի վաղ Change.org-ում ստորագրելով` փոփոխության համար մեզ հետ ճանապարհ ընկար եւ գործողություններ ձեռնարկեցիր: Մեզ տրված հասցեն ցույց է տալիս, որ Հայաստանում ես բնակվում: Բայց շատ ափսոս, որ այս պահին մեր խմբում չկա մեկը, որ գիտի հայերեն եւ անգլերեն ու կարող է աջակցել Հայաստանում իրականացվող արշավներին: Այս նամակը Հրանտ Դինք հիմնադրամի օժանդակությամբ ենք գրում՚: Ապա նամակում ՙհեքիաթներ է՚ պատմվում հայ-թուրքական երխոսության, փոխանակման ծրագրերի եւ այլնի մասին, իսկ վերջում` պահանջում. ՙՀենց հիմա դիմիր, որպեսզի միանաս մեզ՚: Թե ինչպես է Թուրքիայի ձեռքում հայտնվել Change.org կայքում երբեւէ գրանցված բոլոր հայերի տվյալները, ՙԻրավունքը՚ պարզեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.
- Չեմ կարծում, որ տվյալները թուրքերի ձեռքում են: Գործում է նույն մոդելը, ինչպես sms գովազդում: Պատվիրատուն ցանկանում է կոնկրետ մի խմբի նամակ ուղարկել եւ այս դեպքում Change.org-ը դա անում է առանց տրամադրելու էլ.հասցեները պատվիրատուին:
- Այնուամենայնիվ, արդյոք սա Հայաստանում լրտեսներ պատրաստելու թուրքական ՙգայթակղիչ՚ մեթոդ չէ:
- Հիմա գործում է մեծ հայ-թուրքական ծրագիր, որը USAID-ն է ֆինանսավորում: Կարծում եմ` դրա շրջանակներում է այս ամենը արվում, քանի որ ՙՀրանտ Դինք՚ հիմնադրամը շահառուներից մեկն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ