Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԳՈՐԾԱՏՈՒՆ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ՍՊԸ-ՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀՆԷԱԲԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԳՈՐԾԱՏՈՒՆ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ՍՊԸ-ՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀՆԷԱԲԱՆԻՆ

Օրերս Կոտայքի մարզի Ակունք գյուղում տղամարդկանց միջեւ ծագած վիճաբանությունը ավարտվել է մասնագիտությամբ հնէաբան` 65-ամյա Ֆիրդուս Մուրադյանի սպանությամբ: Սպանությունը տեղի է ունեցել գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ակունք գյուղի գյուղապետ Հունան Ռուբենյանը:
- Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 14-ին, առավոտյան ժամը 11-ի կողմերը: Դեռեւս հայտնի չէ, թե ինչի շուրջ են վիճել 34-ամյա գործատուն եւ գյուղի եկեղեցու շրջակայքում հնէաբանական աշխատանքներ իրականացնող Ֆիրդուսը, ով աշխատում էր, փաստորեն, իրեն սպանողին պատկանող ՍՊԸ-ում: Վերջինս ինչ-որ բութ գործիքով հարվածել է Ֆիրդուսի գլխի հետնամասին, ով տեղում մահացել է: Երկուսն էլ մեր գյուղից չեն, բայց սպանվածի հետ շփվել եմ, շատ գրագետ, հավասարակշռված անձնավորություն էր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ