Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՍՎՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՍՎՈ՞ՒՄ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը,այսօր անդրադառնալով դիվերսանտների մասին  հայ հանրության մեջ առկա տարակարծություններին, ասաց, որ ժամանակն է Ջեյմս Բոնդի մասին պատկերացնումները մոռանալ և  դատողություններ անել` հաշվի առնելով մեր իրականությունը: Լարիսա Ալավերդյանը վստահ է`ոչ մի ադրբեջանցի ինքնակամ չէր նախաձեռնի անցնել սահմանը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով`ադրբեջանցի դիվերսանտներին պետք է դատի ԼՂՀ-ի պատկան մարմինները: «Կարծում եմ` ամենաքիչը  դիվերսանտներին ցմահ ազատազրկում է սպասվում»,-ասաց  տիկին Ալավերդյանը:

Ըստ Ալավերդյանի`Ադրբեջանը կանի ամեն ինչ` դիվերսանտների հարցը  իրավական  հարթության վրա պահելու համար, թեև Ադրբեջանը արհամարհում է միջազգային իրավունք ասվածը, որի վառ ապացույցը Ալիևի ստրասբուրգյան ելույթն էր:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ