Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ՄԻ ՓՈՔՐ ԱՃԵՑ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ՄԻ ՓՈՔՐ ԱՃԵՑ

ՙՍիստեմա՚ ԲՖԿ-ն, որպես նախորդ տարվա պարգեւատրում, տնօրենների խորհրդի անդամներին հատկացրել է մոտ 0,01% բաժնետոմս (965.831 արժեթուղթ): Ինչպես հաղորդում է ՙՆովոստի-Արմենիա՚ գործակալությունը, հուլիսի 11-ի դրությամբ` ԲՖԿ-ի սովորական բաժնետոմսը Մոսկվայի բորսայում արժեր 47,1 ռուբլի: Այսպիսով` տնօրենների խորհրդին հատկացրած բաժնետոմսերի փաթեթն արժե 45.491 մլն ռուբլի: Ավելի վաղ այդ բաժնետոմսերը գտնվում էին ՙՍիստեմա ֆինանս ինվեսթմենթս՚-ի հաշվեկշռում, որը ԲՖԿ-ի մոտ 1,4 տոկոսի սեփականատերն է:
Moody International-ի տնօրենների խորհրդի ղեկավար Բրայան Դիկի մասնաբաժինն ավելացավ` հասնելով 0,0020 տոկոսի, ՙՍիստեմա՚-ի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Դմիտրի Զուբովի մասնաբաժինը հասավ 1,0310 տոկոսի, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնաբաժինը` 0,0052 տոկոսի, Լյուքսեմբուրգի տնտեսության եւ արտաքին առեւտրի նախկին նախարար Ժանո Կրեկի մասնաբաժինը` 0,0025 տոկոսի, KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսի մասնաբաժինը հասավ 0,0043 տոկոսի, Barclays Capital-ի փոխնախագահի մասնաբաժինը` 0,0020 տոկոսի, Total ֆրանսիական նավթային հսկայի եւ Alcatel ընկերության նախկին ղեկավար Սերժ Չուրուկի մասնաբաժինը հասավ 0,0034 տոկոսի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ