Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԱՅՐ

Արխիվ 12-16

ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԱՅՐ

Թուրքիայի Անթալիա քաղաքում մի կին մտել է ամուսնուն պատկանող շինանյութերի խանութ, տեսել էր այնտեղ մերկ քայլող աշխատակցուհուն եւ դանակահարել նրան: 22-ամյա ՙստրիպտիզուհու՚ բղավոցներից խանութ մտած անցորդները տեսել էին արնաքամ կնոջը  եւ շտապօգնություն կանչել:


ՖՈՒՏԲՈԼ ԷՐ...

Բրազիլիայում անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ կալանավորվել էին 21 անձ, ինչը բնական էր համարել Հայաստանում Բրազիլիայի դեսպանը:
ՙԻհարկե, այն մարդիկ, որոնք ձերբակալվել են, հետագայում ազատ են արձակվել: Կալանավորվել են միայն նրանք, որոնք ավերել են...՚, - պարզաբանել էր դեսպանը: Նրանք այրել էին ավտոմեքենաներ, բանկոմատներ:
Կարծում ենք, որ բրազիլացիները, այնուամենայնիվ, էժան են պրծել` նկատի ունենալով հանգամանքը, որ նրանք դեմ էին, որ Աշխարհի առաջնությունն անցկացվի իրենց աղքատ երկրում, եւ, իհարկե` ՙգերմանա-հոլանդական արշավները՚:


ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի ՙՌուսթավի-2՚ հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլին մահացած է հայտնաբերվել Թբիլիսիի իր բնակարանում: Իրավապահների կողմից դեպքի առնչությամբ հայտարարություն դեռ չի եղել: Մահացածի մարմնի մոտ հայտնաբերված ատրճանակը առաջ է բերում Կիցմիրաշվիլիի ինքնասպան լինելու հիմնական վարկածը:


ՙՎԻՐԱՎՈՐՎԱԾ՚ ՎԱՐՈՐԴԸ

Մոսկվայի իրավապահները տարածել են մի տեսահոլովակ, որում երեւում է, թե ինչպես է BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթ է կատարում մեկ այլ վարորդի, որը համարձակվել էր դիտողություն անել նրան: Տուժածը մոտեցել էր BMW-ի վարորդին, նախատել, որից հետո ենթարկվել էր վրաերթի, իսկ հանցագործը դրանից հետո դուրս էր եկել մեքենայից, նայել էր` չի վնասվել արդյոք իր մեքենան եւ հեռացել էր դեպքի վայրից:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ