Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙՆԱՆԱՅԻ ԵՎ ՍԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՙԿԱՐՈՏ՚-Ը

Արխիվ 12-16

ՆԱՆԱՅԻ ԵՎ ՍԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՙԿԱՐՈՏ՚-Ը

Ամառվա տապը չխանգարեց երգչուհի Նանային եւ երգիչ Սարո Թովմասյանին, որպեսզի հանրությանը մի նոր անակնկալ մատուցեն` ՙԿարոտ՚ զուգերգի տեսահոլովակի տեսքով: Լինելով նկարահանման վայրում` ՙԻրավունքը՚ զրուցեց այս գաղափարի մասնակիցների հետ:
Տեսահոլովակի եւ զուգերգի մասին երգչուհի ՆԱՆԱՆ նշեց. ՙ Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Արամ Անտոնյանն է: Երգը լսելուն պես, շատ հավանեցի ու ցանկացա կատարել, բայց այս անգամ զուգերգի տարբերակով` Սարոյի հետ: Ինքս առաջարկեցի Սարոյին, որովհետեւ նա ինձ համար տաղանդաշատ երգիչ է, շատ հզոր ձայնային տվյալներով, որ Հայաստանում, կարելի է ասել, քիչ կա: Ինչ վերաբերում է տեսահոլովակին, կրկին ինքս ցանկացա, որպեսզի Անի Երանյանի հետ աշխատենք, ով ինձ համար շատ թանկ մարդ է: Անին շատ տաղանդավոր դերասանուհի եւ երգչուհի է, բայց ցանկացա նրան տեսնել լավագույն ռեժիսորի կերպարում: Համոզված եմ, որ թեպետ, որպես ռեժիսոր, սա նրա առաջին աշխատանքն է, բայց ժողովուրդը կհավանի տեսահոլովակը՚: Տեսահոլովակի ռեժիսոր, դերասանուհի ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆՆ էլ վստահեցրեց. ՙՆանան ասաց, որ ուզում է այնպիսի մի տեսահոլովակ, որն առասարակ կտարբերվի: Ես էլ իմ հնարավորությունների չափով փորձեցի գեղեցիկ տեսահոլովակ ստանալ: Այնպես որ, համոզված եմ` այն, ինչ որ մենք պատկերացրել ենք, ես կստանամ՚: Իսկ ՙԿարոտ՚ երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԸ մեր այն մտահոգությանն ի պատասխան, թե չկա± մտավախություն, որ մեր ժողովուրդը տեսահոլովակից հետո զուգերգի հերոսներին ՙկամուսնացնի՚ կամ ՙկբաժանի՚` բամբասանքներ տարածելով, շեշտեց. ՙՉեմ կարծում, որ այս դեպքում նման հարց կծագի, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, Սարո Թովմասյանն արդեն ամուսնացած է եւ ունի բալիկ, իսկ Նանան եւ Սարոն, շատերը գիտեն, որ ուղղակի մտերիմ ընկերներ են` արդեն մոտ 10 տարուց ավելի՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ