Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԱՅՍ ՎԻՃԱԿՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՇԽԱՏԵԼ. ՍՎԵՏԼԱՆԱ ԽՈՋՈՅԱՆ

Արխիվ 12-16

ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԱՅՍ ՎԻՃԱԿՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՇԽԱՏԵԼ. ՍՎԵՏԼԱՆԱ  ԽՈՋՈՅԱՆ

Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է մաշկային փսորիազ: «Իրավունքի» հետ զրույցում Արսենի մայրը`Սվետլանա Խոջոյանն ասաց, որ այս վիճակով որդին չպետք է աշխատի, բայց քանի որ վերցրած վարկը պետք է փակեն, ստիպված որդին Սևանում անասուն է պահում:

Տիկին Սվետլանայի խոսքով`մաշկային փսորիազից ազատվելու համար որդին բուժումներ է ստանում: «Նշանակված դեղերի ընդունումից հետո Արսենը նորից պետք է գնա հետազոտման»,- ասաց  Արսենի մայրը:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը մառախուղի պատճառով մարտի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գերեվարվել: Նա Հայաստան էր վերադարձել ապրիլի 10-ին: Արսեն Խոջոյանը Ադրբեջանում գերեվարված և խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի ազգականն է:

Մեր զրուցակցի խոսքով` որդին մինչ այդ երբևէ մաշկային խնդիր չի ունեցել: Բժիշկների հավաստմամբ այդ ամենը հիմնականում  առաջացել է սթրեսներից:

Որդու առողջական վիճակում մոր խոսքով կա դրական դինամիկա. «Բուժումներն իրենց դրական արդյունքը կարծում եմ ժամանակի ընթացքում կտան»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ