Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Մոսկովյան դատարանը բավարարել է գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը

Արխիվ 12-16

Մոսկովյան դատարանը բավարարել է գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը


 

Մոսկվայի Բասմանի դատարանը հինգշաբթի բավարարել է խոշոր գործարար և հասարակական գործիչ, հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, վերջինս մեղադրվում է փողերի լվացման համար, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը դատարանի դահլիճից։

 

Հայրապետյանին, ով համարվում է աշխարհում ազգությամբ հայ ամենահարուստ գործարարներից մեկը, ձերբակալել էին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։

 

Ինչպես նախօրեին տեղեկացրել է rosbalt.ru կայքը, հայ գործարարին ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործի քննության շրջանակներում։

Հայրապետյանի՝ խմբավորման հետ ունեցած հնարավոր կապի մասին քննիչներին տեղեկացրել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտված։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ