Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Արխիվ 12-16

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Այսօր  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է Հայ Ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, Արմեն Միքայելյանի հայցն ընդդեմ հայասատանյան ավետարանչական  ընկերակցության: Դատական այսօրվա նիստում հայցվոր կողմը` վերապատմելի Արմեն Միքայելյանը,   հիմնական շեշտադրումը  կատարեց այն որոշման վրա, ըստ որի` Արագածոտնի մարզում գործող  Ավետարանչական ընկերակցության գրասենյակը (որի պատասխանատուն եղել է Միքայելյանը) արդյունավետ չի աշխատել, որի պատճառով էլ դադարեցվել է դրա ֆինանսավորումը: Ա.Միքայելյանը պահանջեց պատասխանող կողմից մանրամասնել` ինչ ասել է` գրասենակի անարդյունավետ աշխատանք, որտե՞ղ է երևում այդ անարդյունավետությունը: Պատասխանող կողմի փաստաբանները, հղում անելով աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթները, ասացին, որ  գործատուն պարտավոր չէ նման մանրամասներով հանդես գալ:

Արմեն Միքայելյանի բարձրացրած մյուս խնդիրը վերաբերում էր իրեն հովվի կոչումից կարգալույծ անելուն: Կարգալույծ անելու որոշման մեջ նշվում է`հովիվը  գաղտնապահության ուխտն է դրժել, միտումնավոր տարածել է ապատեղեկատվություն ՀԱԵ-ի հասցեին: «Ես չեմ հասկանում` ինչ ուխտ դրժելու մասին  է խոսքը, ես ինչ է, երդո՞ւմ եմ տվել, պրիսյա՞կ եմ ընդունել, որ ինչ-որ բան դրժեմ կամ չդրժեմ»,- վրդովված ասաց Միքայելյանը:

Հայցվոր կողմի ներկայացրած երրորդ խնդիրը վերաբերում էր իրեն և 15 աշխատակցի աշխատանքից ազատելուն: Միքայելյանը պնդում է, որ թեև  իրենց աշխատանքից ազատման դիմումներում նշված է աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը (Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ), սակայն այդ հոդվածի անվան տակ իրենց ազատել են հայացքների  ու տեսակետների արտահայտման համար, որը նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ կետն է:

Արդյոք  գործատուն` հայ ավետարանչական  ընկերակցությունն իրենց աշխատակիցներին նրանց համոզմունքների ու տեսակետների համար` սա դատարանի որոշմամբ պետք է ապացուցի հայցվոր կողմը: քանի որ վերջինս  ուներ ապացույցներ, որոնք այս դատական նիստում չէր կարող ներկայացնել, դատական նիստը հետաձգվեց: Այն նշանակվեց հոկտեմբերի 7-ին ժամը 15:00-ին, իսկ մինչև օգոստոսի 29-ը հայցվոր կողմը թե դատարանին, թե պատասխանող կողմին պետք է  ներկայացնի  գործին առնչվող բոլոր այն ապացույցները, որոնք մինչ այդ դատարանում չի ներկայացրել:

Դատական այս գործընթացում հետաքրքիրն այն է, որ պատասխանող կողմի շահերը պաշտպանող փաստաբաններից երկուսին այսօրվա դատական նիստում ավելացավ ևս մեկը: Որքան էլ զարմանալի թվա, երրորդ փաստաբանը  արդարադատության նախկին փոխնախարար,  ներկայումս «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանն է:

«Իրավունքի» հարցին`ինչու է Օրբելյանը պաշտպանում  հայ ավետարանանական եկեղեցու շահերը, երբ  եղել են հրապարակումներ այն մասին, որ ավետարանական եկեղեցին հոգեորսությամբ է զբաղվում` դրանով իսկ կրոնական կառույցից վերածվելով աղանդավորական կազմակերպության,  լսեցինք հետևյալ պատասխանը. «Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ: Փաստաբանը գործեր ընտրելիս որևէ դիսկրիմինացիա կրոնական հավատի հարցերով իրավունք չունի իրականացնել: Գործի ավարտից հետո խնդրեմ, քննարկենք ցանկացած հարց»:

Եթե նման պատասխան հնչեցներ նախկինում Արդարադատության փոխնախարարի պաշտոնը չզբաղեցնող մեկը, գուցե  գնահատական չտայինք, բայց քանի որ Օրբելյանը զբաղեցրել է այդ պաշտոնը, ապա այդքան էլ պատահական չէ   նման պատասխանը: Դեռևս փոխնախարարի պաշտոնին եղած ժամանակ Օրբելյանը լրատվամիջոցներից մեկի այն հարցին` արդյոք Միացյալ երիտասարդական լիգան հայտարարությունը, թե շատ աղանդավորներ աշխատում են արդարադատության նախարարությունում ու քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունում, իրականությանը համապատասխանում է Ա. Օրբելյանն ասել  էր. «նախարարությունը չի պատրաստվում պարզել իր աշխատակիցների կրոնական պատկանելությունը»: Փաստորեն, ժամանակը ցույց տվեց, որ  լավ հաշվարկված և «հեռանկարային» պատասխան էր, պրն Օրբելյան: Վառ ապացույցը Ձեր այսօրվա գործունեությունն է…

Արամ Օրբելյանը` Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ