Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ ԿԱ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ ԿԱ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հայ ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, վերապատմելի Արմեն Միքայելյանի դատական գործընթացն ընդդեմ հայաստանյան ավետարանչական  միության շարունակվում է: «Իրավունքի» հետ զրույցում կարգալույծ արված հովիվն ասաց, որ իրենք  պայքարում են հանուն ճշմարտության:  «Հավանաբար ավետարանական եկեղեցու ղեկավարությունը չուզեց լսել ճշմարտությունը, քանի որ ամեն մարդ իր շահն ունի, եկեղեցում շահերի բախում կա»,- մանրամասնեց Ա. Միքայելյանը:

Կարգալույծ արված հովիվը պահանջում է չեղյալ համարել իրեն կարգալույծ անելու որոշումը, ետ ընդունել աշխատանքից ազատված մոտ 15  աշխատակցի:

Որքան էլ զարմանալի թվա, սակայն, եթե դատարանը բավարարի հայցվոր կողմի` Արմեն Միքայելյանի պահանջները, նա պատրաստ է նորից աշխատել ավետարանական եկեղեցում որպես հովիվ. «Հարութի հետ (նկատի ունի  հայ ավետարանչական ընկերակցության ղեկավար.Հարություն Ներսիսյանին-հեղինակ) նորից կաշխատեմ: Բայց արդյոք Հարութ Ներսիսյանն ինձ հետ կաշխատի, թող ինքը մտածի»:

Հայ ավետարանչական ընկերակչության արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը, սակայն, հարցը համարում է աշխատանքային խնդիր.հաստիքների կրճատում է եղել, որի հետ համաձայն չէ Ա. Միքայելյանը:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ավետարանական եկեղեցին կրոնական քողի ներքո բիզնես գործունեություն են ծավալում, Լուսինե Օհանյանը հերքեց դա:

Մանրամասները`  տեսանյութերում

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ