Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԹԱՆԳԱՐԱՆՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԴՈՒՔՅԱՆԸ ՉԷ»

Արխիվ 12-16

«ԹԱՆԳԱՐԱՆՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԴՈՒՔՅԱՆԸ ՉԷ»


Բավականին երկար ժամանակ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն ու տնօրեն Կարեն Արիստակեսյանը շարունակում էին մնալ խոսակցությունների կիզակետում: Թեման թեժացավ, երբ թանգարանից անհետացավ հերոսամարտն ամբողջացնող մակետը, ապա` թանգարանի աշխատակիցների հետ տնօրենի վիճաբանությունն ու ծեծկռտուքը: "Իրավունքը" զրուցելով հենց ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ` փորձեց նրանից պարզել, թե ինչն է պատճառը, որ անընդհատ հայտնվում է սկանդալների կիզակետում:

- Սկանդալների կիզակետում հայտնվելը մարդուց չէ կախված: Սկանդալներն են գալիս, փաթաթվում մարդուն, եթե մարդիկ չեն զբաղվում իրենց գործով կամ չեն պատկերացնում ոլորտը, անընդհատ խնդիրներ են ստեղծում: Կոնկրետ, եթե ես ունենայի որեւէ մեկի հետ անձնական խնդիր, իրենք մինչեւ հիմա մեզ մոտ չէին աշխատի: Ես աշխատանքային խնդիր ունեմ եւ աշխատանքային պահանջներ, որոնք այս կամ այն մարդուց վեր են: Ի վերջո, թանգարանն ինչ-որ մեկի դուքյանը չէ: Ես ունեմ կոնկրետ  ծրագիր, ամբողջ աշխարհում է այդպես` ֆոնդապահները պետք է ունենան բարձրագույն կրթություն, ցուցանմուշների պահապանները` եւս: Մեզ մոտ նույնիսկ Էկոնոմիկայի նախարարի հրամանով` ցուցանմուշների պահապաններին թույլատրված է միջին մասնագիտական հումանիտար կրթություն: Քավ լիցի, թող լինի միջին մասնագիտական հումանիտար, բայց գոնե դա լինի: Եթե մարդիկ կան, ովքեր ցուցանմուշների պահապան են աշխատում` միջնակարգ կրթությամբ կամ ոչ մասնագիտական կրթությամբ, ապա թանգարանները նրանց տեղը չեն, նրանք կարող են գնալ ֆերմեր, գինեգործ աշխատել ի վերջո, բայց ոչ թանգարանում: Թանգարանի ցուցանմուշների պահապանը մի փոքր տեղամասով թանգարանի ֆոնդապահն է, եւ եթե մարդը չի հասկանում` որտեղ է գտնվում, ինչպես պիտի նստի... Սա տարրական բարեկրթություն է, եթե մարդը չհասկանա ինչ է պահպանում, ինչպես պիտի փաստաթղթավորի այս ամենը, չի կարող աշխատել: Ի դեպ, երեւի առաջին թանգարաններից մեկն ենք լինելու, որ ցուցանմուշների պահապանների համար պատվիրել ենք համապատասխան զգեստ, որպեսզի նրանք ներկայանան կոկիկ հագնված, նորմալ տեսքով, սա թանգարան է: Ցուցանմուշների պահապանները արտասահմանյան թանգարաններում շատ քիչ են երեւում, այնտեղ տեսահսկման սարքեր կան, մենք եւս գնալու ենք դրան: Մարդը պիտի գա թանգարան, լուռ լինի, աուդիոգիդեր կան, պարտադիր չէ, որ էքսկուրսավարներ լինեն: Իհարկե, մարդկային գործոնը նշանակություն ունի, բայց բոլոր պայմաններում թանգարանը մնում է թանգարան: Մենք պետք է մտածենք ոչ թե ազգային նեղ մտածողության շրջանակում, այլ տեսնենք, թե ամբողջ աշխարհում ինչ է կատարվում` լավ իմաստով, բայց ստեղծենք մերը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ