Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ի՞ՆՉ ԵՆ ՄՏՄՏՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ԵՆ ՄՏՄՏՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 

Հայաստանի ներքին կյանքում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում` երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի մասնակցությամբ:  Շաբաթներ առաջ ԱՄՆ դեսպանը քիթը մտցնելով իրեն չվերաբերվող հարցերի մեջ հայտարարել էր` Արցախում խաղաղությունը պահպաանելու համար անհրաժեշտ է Արցախի ազատագրված հողերը վերադարձնենք Ադրբեջանին: Նման հայտարարություն անելուց առաջ դեսպանն երեւի ծանր ու թեթեւ չէր արել, երկար չէր մտածել, թե ինչ է իրեն թույլ տալիս, մոռանալով որ Արցախի սահմանը եւ ընդհանրապես Հայաստանի սահմանները խաղաղ կլինեն այնքան ժամանակ , քանի դեռ հայը կա: Ինչեւէ , դեսպանին ու իր արատահայտությունը ուղարկելով գրողի ծոցը մեկ փաստի վրա պետք է ուշադրությունը դարձնել` Ջ.Հեֆերնի հայտարարությունից որոշ ժամանակ անց, վերջինիս նախաձեռնությամբ տեղի է ուենում հանդիպում`ոչ ավել ոչ պակաս Հայաստանի առաջին նախագահի հետ.մի մարդ ում թեթեւ ձեռքով Շահումյանը ընկավ, փաստերը եւ ականատեսները վկայում են, որ ԼՏՊ-ն ոչ մի օգնություն չէր ցուցաբերել Շահումյանի համար պայքար մղող մարդկանց, ավելին` նրանաց հորդորել էր վայր դնել զենքերը, թույլ տալով որպեզի ոսոխը կոտորի խաղաղ բնակիչներին: Չգիտես ինչու ԼՏՊ-ը դեսպանի մոտ խոսել է երկրի ներքին դրությունից եւ մի լավ բողոքել իշխանություններից: Դեսպանն էլ գիտի ում միջոցով է իր գործերն առաջ տանում, գիտի թե նպատակին հասնելու համար ինչ պետք է անել:  Հույս ունենաք երկրիս առաջին նախագահը ռազմական գաղտնիքներ չի հաղորդել դեսպանին, որն էլ նրա միջոցով կհասնի Ադրբեջանին:

ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն անդրադառնալով Ջ.Հեֆերն-ԼՏՊ հնդիպմանը նշեց, որ առաջին նախագահը ոչ միան հանձնեց Շահումյանը, այլեւ` ամեն ինչ անում էր, որպեսզի չազատագրվի Շուշին եւ մնացյալ տարածքները: «Նա հայտնի է իր գաղափարախոսական ուղղվածությամբ, որոնք արտահայտել է «Պատերազմ թե խաղաղություն» գրքում , որտեղ նշում է, որ Արցախն ամբոջությամբ պետք է հանձնվի»,-նշեց ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Դեսպանը եւ ԼՏՊ ունեն նաեւ այլ փորացավ, որը պրն. Բաբուխանյանի խոսքով` հետեւյալն է`խոչընդհոտել եւ թույլ չտալ որպեսզի Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը : «Նրանք ուզում են այստեղ կրկնեն Մայդանի դեպքերը, իշխանության բերեն այնպիսի ուժերի, որոնք կենթարկվեն նրանց: Ինչպես տեսնում ենք չեն թաքցնում այն, որ խառնվում են մեր երկրի ներքին կյանքին : Հեֆերնի հայտարարությունը պատերազմի սպառնալիք էր Հայաստանին, նա եկ ձեռքով կարող է սպառնալ մեզ, մյուս ձեռքով` ակտիվացնել Ադրբեջանին: Պատահական չէ, որ դեսպանը խոսում էր ստատուս քվոյի փոփոխության մասին, իսկ այդ ընթացքում Ադրբեջանը ագրեսիա  էր դրսեւորում  սահմանի վրա: Պետք է նկատենք, որ այս ամենը միմյանց կապակցված իրողություններ են»,-մեկնաբանեց Հ.Բաբուխանյանը:

ԼՏՊ-դեսպան հանդիպումների խմորը դեռ շատ ջուր կվերցնի, հարկավոր է աչք  չփակել դրա վրա, քանի որ մեկ անգամ դավաճանողը կդավաճանի երկրորդ,երրորդ…. եւ բազմաթիվ անգամներ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ