Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ


ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր կարգավորել աուդիտորական գործունեությունը եւ այն մոտեցնել միջազգային ստանդարտներին, երեկ մերժվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. ՙՕրենքի նախագիծը բխում է աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը կատարելագործելու, միջազգային չափանիշներին մոտեցնելու անհրաժեշտությունից, բայց օրենքի նախագծով առաջարկվող աուդիտորների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պահանջի սահմանումը ներառում է բազմաթիվ ռիսկեր, որոնց զսպման մեխանիզմներն անհրաժեշտ է ամբողջությամբ կարգավորել օրենքի նախագծով՚: ՕԵԿ-ական օրենքի նախագիծը մերժելու վերաբերյալ ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ըստ էության, առաջարկեց նախ` բացատրական աշխատանքներ տանել ՕԵԿ-ական պատգամավորների հետ. ՙՊատգամավոներից շատերը դժգոհում են, թե իրենց նախագծերը չեն քննարկվում կառավարությունում: Դրա համար մինչեւ օրենքի նախագիծը կառավարության օրակարգ մտցնելը, հրավիրեք պատգամավորներին ու քննարկեք նախագիծը, որ իրենց համար էլ պարզ լինի, թե ինչ հիմնավորմամբ է մերժվում՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ