Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ՚ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՈՎ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ՙԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ՚ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ
ԻՆՉՈՎ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՑ

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին` ասաց, որ այդ ամենը ցույց է տալիս Ադրբեջանի էությունը. ՙԱդրբեջանը դարձել է դիվերսիոն պետություն: Նա նման քայլեր անում է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլեւ սեփական ժողովրդի հանդեպ: Վառ ապացույցն Ադրբեջանում քաղաքական ակտիվիստների ձերբակալումն է ու որսը, որը եւս դիվերսիա է: Սա ցույց է տալիս իշխող ռեժիմի ու Ադրբեջանի էությունը՚:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե հայկական կողմի վնասազերծած դիվերսանտները հազիվ թե իսկական դիվերսանտներ լինեն` հաշվի առնելով նրանց արտաքին տեսքը (չի բացառվում, որ նրանք լինեն ՙԳորշ գայլեր՚ կազմակերպության անդամ), Բաբայանի խոսքով` հնչեցված այդ տեսակետներն իրարամերժ են. ՙԻսկ ՙԳորշ գայլեր՚ կազմակերպությունն ինչով է տարբերվում դիվերսանտներից, այն եւս ահաբեկչական կազմակերպություն է: Դիվերսանտների արտաքին տեսքին պետք չէ խաբվել: Ամեն ինչ ցույց  է տալիս, որ նրանք իրոք դիվերսանտներ են՚:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ