Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՑԱՆԿԱՑԱԾ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՍԻԱՆ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ Է՚

Արխիվ 12-16

ՙՑԱՆԿԱՑԱԾ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՄԻՍԻԱՆ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ Է՚


Հաճախակի է խոսվում, թե Հայաստան մուտք է գործել ու իրեն բավականին հարմարավետ է զգում հերթական տոտալիտար աղանդը: Բայց ահա ՙԱզդակ՚ ակումբում ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԸ տեղեկացրեց, թե վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրում գրանցվել է ընդամենը մեկ կրոնական կառույց, իսկ այս պահին գրանցվածների թիվը շուրջ 65 է.
-Կան կառույցներ, որոնք չեն գրանցվում: Գրանցումը կամայականորեն է արվում եւ չպարտադրված, բայց այդ կառույցները պարտադիր պետք է հաշվառվեն պետռեգիստրում, որն էլ պայման պետք է համարվի, որպեսզի հետագայում գրանցվեն: Ճիշտ է գրանցումներ չունենք, բայց առանձին միավորներ ի հայտ են գալիս, որը տեսնում ենք ԶԼՄ-ներից:
Քանի նրանք գրանցված չեն, հանդես են գալիս որպես անհատ անձ, իսկ ըստ Սահմանադրության` ցանկացած անձ իրավունք ունի իր կարծիքն ու համոզմունքները տարածել: Իսկ գրանցվելուց հետո դառնում է հայտնի միավոր, բանկային հաշիվներ են բացում եւ այլն: Կա նոր նախագիծ, որտեղ մենք ներառել ենք մեր մտահոգությունները, առաջարկները: Ես 12 տարի է, ինչ այս ոլորտում եմ եւ ներկայացրել եմ բոլոր այն խնդիրները, որոնք տեսել եմ այս տարիներին` այդ թվում նաեւ ազգային անվտանգության, շահի դիտանկյունից: Չնայած Վենետիկի հանձնաժողովը քննադատել էր այն, բայց նաեւ առաջադեմ էր համարել: Այս պահին այդ նախագիծը գտնվում է Արդարադատության նախարարությունում:
- Որո±նք են ամենաակտիվ գործունեություն ծավալող կառույցները:
- Դա նույնիսկ երեւում է իրենց ակտիվությամբ դրսում` Եհովայի վկաներ, Մորմոններ, իսկ արտաքին գործունեությամբ աչքի է ընկնում ՙԿյանքի խոսքը՚, որը վերջերս տաճար է կառուցել: Այս կառույցները կարող են երեւալ նաեւ սոցիալական գործունեության մեջ բարեգործություն իրականացնելով:
- Կա± հստակ սահմանում, թե բարեգործության տակ ինչ կարելի է հասկանալ:
- Դա շատ նուրբ ոլորտ է, եւ դժվար է հստակ սահմանել, արդյոք դա բարեգործություն է, թե դրանով սեփական դավանանքի համար մարդաքանակ ունենալն է: Նոր նախագծի մեջ ներառվում է այն, որ նոր ի հայտ եկող կառույցները գրանցվեն, բացահայտ տեղեկություն տան` իրենց գործունեության եւ անհատների քանակի մասին, նրանց ելքերի եւ մուտքերի մասին:
- Իսկ Ավետարանաչական ընկերակցության կողմից ճամբարում սեռական բնույթի սլայդներ ցուցադրելը մտնո±ւմ է բարեգործության մեջ:
- Բնականաբար` ոչ, նրանց այդ մասին պարզապես զգուշացվեց, իսկ եթե մեկ անգամ եւս կրկնվի, ապա պատիժ է հասնում:
- Վերջերս նկատելի է դարձել Եհովայի վկաների փողոցային ակտիվության մի նոր տեսակ. դրսում ստենդների վրա գրքեր են դնում եւ նվիրում անցորդներին` առանց տարիքային սահմանափակման: Դա չի նշանակում հրապարակային հոգեւորսություն: Այս առումով ինչ-որ բան արվո±ւմ է:
- Նրանց գրականությունը գալիս է մաքսային ճանապարհով, ու նույնիսկ դժգոհություններ են հայտնել հարկերից եւ դատարան են դիմել: Ինչ վերաբերում է տարածելու ձեւերին, այսինքն` դրել են դրսում եւ վաճառում են, իսկ ինձ տեղեկացրել են, որ անգամ վաճառում են, ապա այս կառույցների նկատմամբ Սահմանադրությունը որոշակի սահմանափակումներ է դնում: Բացի այդ, պետք է լիցենզիա ներկայացնել, որ նա այդտեղ կանգնած գիրք վաճառելու թույլտվություն ունի քաղաքապետարանից, հարկային մարմիններին հարկ մուծի եւ այլն: Իսկ եթե  միայն բաժանում է այդ գրականությունը, ապա դրա իրավունքն ունի:
- Ի վերջո կա հստակ սահմանում, թե ինչ է նշանակում հոգեորսություն:
- Ցանկացած կրոնական կազմակերպության միսիան հոգեորսությունն է` ինչպես քրիստոնեությունն է արել ժամանակին, որպեսզի բերի դեպի իրեն: Բայց պետք է այս պարագայում գտել պատշաճ ձեւը: Իսկ հստակ սահմանումն այն է, որ արգելվում է նյութական միջոցներով մարդկանց շահագործումը եւ այդ ճանապարհով դավանանքին բերելը: Այսինքն` պետք է հարգվի դիմացինի իրավունքը եւ բռնի ձեւով դավանանքի չտանել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ