Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ Է ԳՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔ  Է ԳՆՈՒՄ

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ կարծում է, որ  կառավարությունն աղանդների դեմ ցանկություն չունի պայքարելու: Կառավարությունն ունի վարչություն` ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին, որը, չգիտես ինչու, դարձավ ՊՈԱԿ. ՙԱյդ վարչությունում չկան մասնագետներ, որոնք պետք է  զբաղվեն կրոնական կառույցների  խախտումներով: ՊՈԱԿ-ը միայն վիճակագրական հաշվետվություն է պատրաստում՚:
Ամարյանի խոսքով` մինչ այժմ մենք անգամ չունենք հոգեւոր անվտանգության հայեցակարգ. ՙԱրդեն 3-րդ տարին է, որ ազգային անվտանգության խորհուրդը պատրաստում է այդ հայեցակարգը: ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծվեց աշխատանքային մի խումբ, բայց առ այսօր ոչ մի  աշխատանք արված չէ՚:
Ինչու է  պետությունն այդքան պասիվ` քայքայիչ գործունեություն ծավալողների նկատմամբ: Ըստ Ամարյանի` հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեծ գումարներ են մտնում ՀՀ` այդ կառույցների անվամբ: Բացի այդ` կան կոռուպցիոն ռիսկեր, մասնավորապեսª որոշ պաշտոնյաներ  ունեն, այսպես ասած, իրենց մասնաբաժինը: ՙԱվետարանական եկեղեցու գործունեության հետեւանքով  տարեկան Հայաստան մտնում է 7 մլն դոլար գումար: Դրանից միայն 800.000 դոլարն  է նշված  կառավարության համապատասխան հանձնաժողովում: Մնացած 6 մլն 200.000 դոլարը չկա: Ճշտումներից հետո Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներն ասում են` մենք 5 մլն դոլարը տալիս ենք Արցախին, 2 մլն-ը` Հայաստանին: Պարզվում է` բարեգործություն անելու անվան տակ այդ գումարով Ավետարանչական ընկերակցությունը  գույք է գնում, իսկ  այդ գույքը պատկանում է ԱՄՆ-ում գործող Ավետարանչական եկեղեցու կառույցին՚,- մանրամասնեց  Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավարը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ