Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ «ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ  «ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ»

 

Հայաստանի համար իսկական պատուհաս են դարձել տարբեր աղանդավորական կառույցները, որոնց հանցավոր գործունեության հետեւանքով տուժում է  ոչ միայն հասարակությունը, այլեւ պետությունը:  Բոլոր աղանդավորական կառույցների նպատակն մեկն է` պառակտել ժողովրդին եւ նրանց դարձնել հեշտ կառավարելի, իսկ այն անձինք եւ կազմակերպություններն,   որոնք պայքարոմ են նրանց դեմ, հայտնվում են  դատարում, որպես «մեղադրյալ»:  Հենց աղանդավորական կառույցների պատճառով «մեղադրյալի»  աթոռին մի քանի անգամ հայտնվել է  «Իրավունք» թերթը, որի մեղավորութունը այն է, որ բացահայտում է այդ կառույցների կողմից Հայաստանում այլասերվածություն տարածելը: Իսկ  «հավատացյալները» ամեն ինչ անում են, որպեսզի դրսի ֆինանսների միջոցով կարողանան պաշտպանել իրենց եւ գառան մորթի հագած գայլերի նման  բողոքել,  թե ոտնահարվում է իրենց իրավունքները: Աղանդավորական անբոխի դեմ պայքարի դուրս գալ միայնակ,  իհարկե դժվար է, սակայն կարեւորն այն է որ բացահայտվում են նրանց բոլոր դավադիր քայլերը`ուղղված  Հայաստանի կործանմանը: «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով` բոլոր աղանդավորական կառուցները չգիտես ինչու եւ ինչպես ակտիվորեն գրանցվում են Հայաստանում`առանց խոչընդհոտի : Որպեսզի շատ աղմուկ չբարձրանա  թիրախ են  դարձել եհովայի վկաները , ըստ Ալ.Ամարյանի նախկինում  վերջիններիս չէին  գրանցում, սակայն նրանց անվան տակ գրանցվել են շատ կազմակերպություններ: Պարզվում  է այդ չգրանցվելն էլ ձեռնտու է եղել եհովայի վկաներին, քանի որ այդ դեպքում դառնում էին «զոհ» եւ ստանում լրացուցիչ ֆինանսավորում: «2004 թվականին Հայաստանում արդեն գրանցվել էր 54 աղանդավորական կառույցներ: Եհովայի վկաները  եւ ոչ միայն,  ամեն տեղ շահում են: Այլընտրանքային զինվորական ծառայությունը այսպես ասաց աղայություն է նրանց համար: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար  6 ամիս նստում են բանտում ,որտեղ կա առանձին խուց լավ պայմաններ, եւ   քանի  որ նրանց վրա ազդում է վաղաժամկետ պայմանականը նրանք ազատվում են եւ մեկնում արտասահման, որպես խղճի դատապարտյալներ»,-մեկնաբանեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:  Նրա տեղեկացմամբ այսօր Հայաստանում գրանված են 64 կրոնական կառոյցներ, որոնից 50-ը`աղանդավորական:

Դեռ անհայտ է, թե ինչան ժամանակ կշարունակեն Հայաստանում գրանցվել աղանդավորական կառույցները եւ շարունակել իրենց  «հաշթարշավը», սակայն մեկ բան հայտնի է, որ նրանց բոլոր քայլերը Հայաստանը կտանեն դեպի կործանում, մանավան , որ նրանք իրենց համար թիրախ են ընտրում հայ ընտանիքներին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ