Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

SOS. ՍԵՎԱՆԻ ՋՐԻ 60%-Ը ՊԻՏԱՆԻ ՉԷ ԻՇԽԱՆ ԲՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

SOS. ՍԵՎԱՆԻ ՋՐԻ 60%-Ը ՊԻՏԱՆԻ ՉԷ ԻՇԽԱՆ ԲՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ


«Էկոլուր» հԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքով` այս տարի  Սևանա լճից  բաց է թողնվելու ոչ թե 240 միլիոն խմ ջուր, այլ 270 միլիոն խմ:

Բնապահպանի խոսքով` արդեն բաց է թողնվել 170 միլիոն խմ, իսկ մինչև օգոստոսի 16-ը բաց է թողնվելու 75 մլն խմ ջուր:

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությունը նոր առաջարկություն էր ներկայացրել  Ազգային ժողով, որտեղ որպես ջրբացթողումների առավելագույն չափաքանակ նշված է եղել 270 միլիոն խմ: Այդ փոփոխությունը 2-րդ և  3-րդ ընթերցմամբ ՀՀ ԱԺ պատգամավորներն ընդունել են:

Բնապահպանի խոսքով` արդեն արձանագրվել է, որ Սևանա լիճն ունի բացասական  բալանս, իսկ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասում էր`չպետք է  թույլ տալ, որ բացասական բալանս արձանագրվի: Նույն խոսքերն ասում է ներկայիս նախարարը: Սակայն, ըստ բնապահպանի, դրանք միայն  խոսքեր են: Սևանի մակարդակն արդեն իջել է 9-10 սմ-ով, և կիջնի ավելի շատ, եթե այսպես շարունակվի: Սևանի ջրի 60%-ը պիտանի չէ իշխան տեսակի ձուկ բուծելու համար:

Մի հանգամանքի մասին ևս  փաստեց Զարաֆյանը. բնպահպանության նախարարության կայքից անհետացել են  մոնիտորինգ իրականացնող  կայքի` Սևանի  վատ վիճակի մասին պաշտոնական տվյալները:

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանի խոսքով էլ ժամանակը եկել է արդեն մեկ առ մեկ խոսել ոչ միայն  բարձրաստիճան պաշտոնյաների, այլև առանձին մասնագետների մասին, որոնք պատասխանատու են բնապահպանական այս կամ խնդրի առաջացման համար: «Պետք է  պատասխանատվության ենթարկել նաև այն միջազգային կառույցներին, որոնք  գումար են տրամադրում պետական համապատասխան կառույցներին,  իսկ վերջիններս դրանք ծախսում են անձնական նպատակների համար»,- եզրափակեց Արթուր Գրիգորյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ