Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«Ես Արթուր Եզեկյանին չեմ ճանաչում, ճանաչելու ցանկություն էլ չունեմ». Հայկ Բաբուխանյան

Արխիվ 12-16

«Ես Արթուր Եզեկյանին չեմ ճանաչում, ճանաչելու ցանկություն էլ չունեմ». Հայկ Բաբուխանյան

 

Նյութի աղբյուրը Slaq.am - Լրատվական աղբյուր

 

 

http://www.slaq.am/arm/news/208589/ Նյութի աղբյուրը Slaq.am լրատվականի

Ես Արթուր Եզեկյանին չեմ ճանաչում, ճանաչելու ցանկություն էլ չունեմ. Հայկ Բաբուխանյան

Կիրակնօրյա «Շանթի» «Հորիզոն» լրատվականը գրեթե ամբողջությամբ նվիրված էր «Իրավունք» թերթին, որն ըստ «Շանթի» , Հայկ Բաբուխանյանի հովանավորությամբ, ընկել է Արթուր Եզեկյանի հետեւից եւ հալածում է վերջինիս օրն ի բուն: Slaq.am-ի հետ զրույցում ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը նշեց, որ տեսել է «Շանթի» թողարկումը. «Այո՛, տեսել եմ, ինչ որ բազմասերիանոց ֆիլմ էին նկարել»,-ասաց նա: Անդրադառնալով իր և Արթուր Եզեկյանի հարաբերություններին՝ Հայկ Բաբուխանյանը նշեց. «Ես Արթուր Եզեկյանին չեմ ճանաչում, ճանաչելու ցանկություն էլ չունեմ, որևէ հարաբերություն իր հետ չեմ ունեցել և չունեմ»:

ՍԻՄ կուսակցության նախագահը նշեց նաև, որ նա չի հովանավորում «Իրավունք» թերթին. «Ես «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահն եմ և սեփականատերերից մեկը: Հովանավորելը ուրիշ հասկացություն է»:

Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք տեսել է «Շանթի» «Քաղաքում» սերիալը, որում, ըստ շրջանառվող լուրերի, կա նաև Հայկ Բաբուխանյանի կերպարը:

«Ես ընդհանրապես սերիալներ չեմ նայում, հատկապես «Շանթի» հեռուստաընկերության տափակ և վնասակար հեռուստասերիալները, դրա համար որևէ բան ասել չեմ կարող»,-պատասխանեց նա:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ