Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ Է ՀԱՍԵ՞Լ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ  ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ Է ՀԱՍԵ՞Լ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես արդեն  տեղեկացրել ենք,  Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը առաջարկում է մի շարք փոփոխություններ  կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում: Փոփոխությունները վերաբերում  են ՏԻՄ գործունեությանը: Հետաքրքիրն այն է, որ պրն Երիցյանը մի քանի անգամ իր խոսքում օգտագործեց «Եվրոպայի խորհուրդ» բառակապակցությունը, իսկ ավելի կոնկրետ` առաջարկներից մեկը վերաբերում է ՏԻՄ-ի մեկ միասնական  օր սահմանելուն` հրաժարվելով «փնջային» ընտրությունների ձևից: Եվրոպայի խորհրդի հանձնարարականների հիման վրա  մի քանի տարի առաջ  փոփոխություններ մտցվեցին, և ներկայումս  տեղական  ինքնակառավարման մարմնի ընտրությունները  տեղի են ունենում տարվա մեջ սահմանված որոշակի օրերի: Անհրաժեշտ է մեկ քայլ ևս առաջ գնալ և սահմանել ՏԻՄ ընտրությունների  մեկ միասնական օր ամբողջ Հայաստանի համար:

«Իրավունքը» Է. Երիցյանից  պարզեց` փաստորեն ՏԻՄ-ի գործունեությունը հստակեցնելը պարտադրված է դրսից, ոչ թե  մեր համայնքների պահանջն է: Ասել է թե` ԵԽ-ն  խառնվում է մեր երկրի ներքին գործերին: «Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներում ընտրությունների արդյունքների դիտարկմամբ կատարվում է տեղական ժողովրդավարության ստուգում: Այդ փաստաթղթերը մշակվում են համատեղ, այսինքն`ՀՀ կառավարությունն աշխատում է Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ»,- պատասխանեց Երիցյանը:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման ծրագրին,դրան Երիցյանը դեմ է. «Ինքնակառավարման իրավունքը բնակավայրային է: Երբ մի քանի բնակավայր միավորվում է մեկ համայնքի մեջ, դա չի  նշանակում, թե  լուծվում են այդ բնակավայրերի խնդիրները: Երկրորդ` հավասար իրավունքների և համայնքների կառավարմանը մասնակցելու առումով ստեղծում ենք  խոչընդոտներ»:

Մանրամասները` տեսանյութում


Սոնա Դավթյան

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ