Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁՐԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁՐԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»

 

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջին գործողություններին փաստեց, որ Ադրբեջանը միշտ էլ ձգտել է ցույց տալ իր վայրագությունները, սակայն նրա վերջին գործողությունը հանրության մեջ լայն արձագանք գտավ այն պատճառով,  որ տարբեր մարդիկ սկսեցին այն տարբեր կերպ մեկնաբանել:«Ադրբեջանի հերթական սադրանքը  մեր կողմից ստացավ համարժեք պատասխան: Ամեն ինչ ցույց տվեց, որ Ադրբեջանը շարունակում է իր նմանատիպ գործողությունները, իսկ Հայաստանն ի վիճակի է կանխելու այդ գործողությունները, բացի այդ, այս գործողությունների մեջ կարելի է գտնել ավելի հեռուն գնացող պատասխանները»,-նշեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԸ:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ շրջանների ուղղությամբ ադրբեջանական կողմի մշտական կրակոցները չեն կարող ստիպել հայ ազգաբնակչությանը լքել իրենց  բնակության վայրը, քանի որ Հայաստանը անում է ամեն ինչ, որպեսզի սահմանամերձ շրջանները հսկեն զինվորականները, որի արդյունքում էլ հայ բնակչությունը կմնա իր բնակության վայրում: «Ադրբեջանի կողմից սահմանամերձ շրջաններում անընդհատ կրակոցներն ուղղված են խաղաղ բնակչության դեմ, որոնք բացարձակապես չեն մտնում այս հիմնախնդրի տրամաբանության մեջ: Այն որ հակառակորդ կողմը թիրախ է դարձրել խաղաղ բնակչությանը դա պետք է դատապարտվի միջազգային կառույցներում»,-մեկնաբանեց Ալ.Մարգարովը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ