Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՕԵԿ-Ի ԳԵՐԽՆԴԻՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԳԼԽԱՔԱՆԱԿ ԱՊԱՀՈՎԵ՞ԼՆ ԷՐ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ի ԳԵՐԽՆԴԻՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԳԼԽԱՔԱՆԱԿ ԱՊԱՀՈՎԵ՞ԼՆ ԷՐ

 

«Օրինաց երկիր» կուսակցության մամլո խոսնակ ԱՐԹՈՒՐ ՄԻՍԱԿՅԱՆԸ հուլիսի 18-ին կայացած ՕԵԿ-ի հանրահավաքից հետո հնչած բազմաթիվ կարծիքներից վրդովված երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է. «ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքից հետո մարդիկ եղան, որ չարախնդում էին, թե հանրահավաքում 700, 1000 կամ 2000 մասնակից է եղել: Իհարկե, հրապարակված այդ թվերը իրականությանը բացարձակ չէին համապատասխանում: Մեր ժամանակներում այդքան էլ դժվար չէ իրականությունը ցույց տալ, ինչն էլ ուզում եմ անել: Հրապարակածս նկարները իրականում ցույց են տալիս, թե որքան մասնակից է եղել հանրահավաքին: Ի դեպ, առկա է նաեւ հանրահավաքի վիդեո տարբերակը, որն ավելի ուշ կհրապարակեմ: Ուզում եմ նաեւ նշել, որ շատ մարդիկ կուզեին, որ մեր հրավիրած հանրահավաքը չկայանա, բայց հիասթափեցնեմ այդ մարդկանց` այն կայացավ»:

Ինչեւէ, ուշագրավ է այն, որ այսօր ՕԵԿ-ում էլ չեն խոսում, թե էլեկտրաէներգիան կթանկանա՞ օգոստոսին, թե` ոչ, ինչը, ի դեպ, հենց հանրահավաք անելու առիթն էր, այլ այսօր գերխնդիրը վերջիններիս մոտ այն է, թե քանի հոգի են ավել հավաքել իրենց շուրջը` մյուս կուսակցությունների համեմատությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ