Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՄՊԼԵՔՍՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՄՊԼԵՔՍՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ


Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ադբեջանական  դիվերսիոն գործողությունները բնութագրում է, որպես հակառակորդ կողմի կոպլեքսների արտահայտում, որոնք ժամանակ առ ժամաակ նա փորձում է կյանքի կոչել: Հակառորդ կողմի կոմպլեքսներին տրվող ադեկվատ պատասխանները Հայաստանի կողմից իհարկե չեն ուշանում: Քաղաքագետը ժխտեց այն խոսակցությունները , թե Ադրբեջանի նման  ակտիվացումը կապված է Եվրասիական տնտեսական միությանն Հայաստանի անդամակցության հետ: «Սա պարզապես շարունակվող քաղաքականության դրսեւորումներ են, անհաջողության դատապարտված կոպլեքներ»,-մեկնաբանեց ԱԼԵՔԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԸ:

Ըստ Ալ. Մարգարովի սովորաբար նման կոնֆլիկտները լուծվում են արտաքին միջավայրի ազդեցությամբ կամ էլ երկու հակամարտող կողմերը փորձում են որոշակի միջավայրում գալ համաձայնության, սակայն հաշվի առնելով միջազգային հանրության տրամադրվածությունը` քաղաքագետը նրանց կողմից չի տեսնում պատրաստակամություն կամ որեւէ քայլ, որպեսզի երկու կողմերի միջեւ ստորագրվի համաձայնագիր: «Մանավանդ , եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը վարում է ոչ ադեկվատ քաղաքականություն»,-շեշտեց Ալ.Մարգարովը:

Անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քաղաքագետը ընդգծեց, որ լավատես կամ վատատես լինելու հիմքեր  չկա, պարզապես պետք է լինել իրատես:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ