Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՈՒԿՐԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ. Ի. ԿՈՒԽՏԱ

Արխիվ 12-16

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՈՒԿՐԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ  ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ

ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ. Ի.ԿՈՒԽՏԱ

Հայաստանը մինչև  հոկտեմբերի վերջ անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: «Իրավունքն» այսօր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայից  պարզեց` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայ-ուկրաինական  հետագա համագործակցությունն ինչպե՞ս է պատկերացնում նա հատկապես երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Կուխտայի խոսքով` երկու երկրները շահագրգռված են երկկողմ  հարաբերությունները խորացնելու և զարգացնելու համար:

Պաշտոնյայի խոսքով`տարեվերջին կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն  և կհստակեցվեն մաքսատուրքերի փոփոխության հետ կապված հարցերը, որոնք  ի հայտ կգան Հայաստանի`  Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից հետո:

Դեսպանի  տեղեկացմամբ 2013-ին Հայաստանի և Ուկրաինայի ապրանքաշրջանառությունը կազմել է 223 մլն դոլար:  Ինչպես նա նշեց, Ուկրաինայում մեծ պահանջարկ ունի  հայկական կոնյակը:

Ի դեպ, Կուխտան մեծ ոգևորությամբ խոսեց Սերգեյ Փարաջանովի և հայ-ուկրաինական  մշակութային կապերի մասին:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ