Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՍԻՄ-Ը ԿՄՈԲԻԼԻԶԱՑՆԻ ՈՒԺԵՐԸ` ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՍԻՄ-Ը ԿՄՈԲԻԼԻԶԱՑՆԻ ՈՒԺԵՐԸ` ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ս.թ. հուլիսի 19-ին ՍԻՄ կուսակցությունը Հանքավանում անցկացրեց մի շարք միջոցառումներ: Նախ տեղի ունեցավ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հանդիպումը կուսակցության երիտասարդական թեւի նախագահության եւ ՙԻրավունք՚ թերթի լրագրողների հետ: Այնուհետեւ կայացավ ՍԻՄ-ի ներկայացուցիչների խորհրդի արտագնա նիստ: ՍԻՄ նախագահը անդրադարձավ արտաքին քաղաքական եւ ներքին խնդիրներին: Նշենք, որ ակնհայտորեն ակտիվանում են երկրում գոյություն ունեցող 5-րդ շարասյուները, ինչպես նաեւ իշխանության տարբեր օղակներում թաքնված հակազգային, կոռումպացված կամ այլ երկրների ազդեցության գործակալ հանդիսացող անձինք: Հայկ Բաբուխանյանը կարեւորեց ազգային գաղափարախոսության տարածումը, իսկ արտաքին քաղաքականության  ասպարեզում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը: Նա նաեւ պատասխանեց բազմաթիվ հարցերի: Ներկայացուցիչների խորհուրդը որոշեց մոբիլիզացնել կուսակցության ներուժը` հակազդելու հակազգային ուժերի հարձակմանը ՙԻրավունք՚ թերթի դեմ: Նախանշվեցին մի շարք հրապարակային միջոցառումներ, որոնք կառաջարկվեն դաշնակից կուսակցություններին եւ կազմակերպություններին` համատեղ իրականացման նպատակով:

ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ