Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԱԾԵԼԻՈՎ ԻՆՔՆԱՎՆԱՍԵԼ Է ԻՐԵՆ

Արխիվ 12-16

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ. ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԱԾԵԼԻՈՎ ԻՆՔՆԱՎՆԱՍԵԼ Է ԻՐԵՆ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` բանդայի գործով հերթական դատական նիստի ընթացքում, այն բանից  հետո, երբ դատախազը կարդաց Դավիթ Գալստյանի նախաքննական ցուցմունքը, ամբաստանյալը ձեռքը տարավ բերանը, հանեց ածելին, կտրեց դաստակը եւ գոռաց՝ «արյունս ծծել ես, ի՞նչ ես ուզում»։ որից հետո, դատավորի հրահանգով բոլոր ներկաները լքեցին դահլիճը։ Ամբաստանյալին բուժօգնություն ցույց տալու համար շտապօգնություն են կանչել:

Նշենք, որ Դավիթ Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ բուժվել է հոգեբուժարանում:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ