Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ՈՉ ԲՈԼՈՐԻՆ ՊԵՏՔ Է ԶԵՆՔ ԲԱԺԱՆԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ՈՉ ԲՈԼՈՐԻՆ ՊԵՏՔ Է ԶԵՆՔ ԲԱԺԱՆԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) «Իրավունքի» հետ զրույցում  խոսելով սահմանում տիրող լարվածության և Ադրբեջանի կողմից  հրադադարի ռեժիմի խախտման ու դիվերսիաների մասին,ասաց, որ  լարվածությունը սահմանում կմեծանա:  Գեներալ-մայորի խոսքով` ադրբեջանցիներն այդ կերպ  ցանկանում են ցույց տալ, որ  իրենք պատրաստ են պատերազմի: «Եթե ադրբեջանցիները պատրաստ լինեին պատերազմի, ապա կսկսեին  լայնածավալ ռազմական գործողություններ կսկսեին այն ժամանակ, երբ  հայկական կողմը առաջխաղացում ունեցավ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս  առաջ հայկական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել հայ - նախիջևանյան սահմանագծի Ջուլֆայի հատվածում գտնվող մի շարք բարձունքների նկատմամբ, որի շնորհիվ ինքնավար հանրապետության մայրաքաղաք Նախիջևանը փաստորեն հայտնվեց Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումների տեսանելիության դաշտում:

Ինչ վերաբերում է շատերի կողմից հնչեցված այն առաջարկին, թե սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, այդ թվում նաև Քարվաճառի բնակիչներին պետք է զենք բաժանել որպեսզի նրանք հնարավոր հարձակումների ժամանակ կարողանան պաշտպանվել, Կոմանդոսի խոսքով`այդ զենքը պետք է բաժանվի ոչ բոլորին, այլ որոշակի մարդկանց:

Մանրամասները`տեսանյութում

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ