Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

85-ԱՄՅԱ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ «ԴԱՍԸ» ԱՎԱԶԱԿՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

85-ԱՄՅԱ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ  «ԴԱՍԸ» ԱՎԱԶԱԿՆԵՐԻՆ


Հնդկասատանի Ռաթլամ քաղաքի 85-ամյա բնակչուհին կարողացել է պաշտպանվել երկու ավազակներից, ովքեր ներխուժել էին նրա բնակարան: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները,  85-ամյա թոշակառուն ավազակներից պաշտպանվել է փայտով եւ դույլով, իսկ արդեն ոստիկանական բաժանմունքում նրանց ստիպել է ծնկաչոք մեղանչել:

Տուժողը իրավապահներին հայտնել է, որ միայնակ է ապրում, ամուսինը վաղուց մահացել է, իսկ 4 երեխաները բնակվում եւ աշխատում են Մումբայում: Կինը արթնացել է այն ժամանակ, երբ գողերը փորձել են ներխուժել բնակարան, սկզբից  թոշակառու կինը երկու «հյուրերին» հարվածել է  դույլով, երբ վերջիններս փորձել են բռնել նրա ձեռքերից` դույլին փոխարինել է փայտը:

Հարեւանները աղմուկ լսելով զանգահարել են ոստիկանություն , մի քանի րոպե անց գողերն արդեն ձերբակալվել են: Ոստիկանները իրենց շնորհակալությունն են հայտնել կնոջը`ցուցաբերած քաջության համար եւ նրան նվիրել 80 դոլար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ